Վերջերս ԱՄՆ-ում իրականացված ուսումնասիրությունը փորձել է պարզել քնի ռեժիմի և շաքարային դիաբետի կապը:
Cleveland Clinic-ի գիտաշխատող Ռոյ Քիմը նշում է, որ ուսումնասիրությունը եւս մեկ անգամ ապացուցում է հետեւյալ թեզը.
Որքան լավ է քնում երեխան, այնքան առողջ է նա:
Հետազոտությանը մասնակցել է 9-10 տարեկան 4,525 երեխա: Պարզվել է, որ նրանց մեծամասնությունը 10,5 եւ ավելի ժամ է քնում, ինչը նվազեցնում է երկրորդ տիպի շաքարային դիաբետի ռիսկերը, որոնք են՝ ճարպակալումը, քաշի ավելացումը, ինսուլինի ռեզիստենտությունը, գլյուկոզայի մակարդակը եւ այլն:
Հետազոտությանը մասնակցած երեխաները, որոնք ավելի երկար են քնել, ավելի քիչ ճարպ եւ արյան մեջ քիչ շաքար են պարունակել, ինչը թույլ է տալիս էականորեն նվազեցնել շաքարային դիաբետի առաջացման ռիսկը:
Բացի այս, քունը կարեւոր է երեխայի նորմալ աճի եւ զարգացման համար: Քնի խախտումը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել.
«Ոչ բավարար քնի արդյունքում երեխան անհրաժեշտ էներգիա չի ունենա, ուստի քնի ռեժիմի կարգավորումը ամենակարեւոր եւ առաջնային խնդիրներից մեկը պետք է լինի ծնողների համար: Ընդ որում՝ կարեւոր է ոչ միայն քնելու տեւողությունը, այլեւ պայմանները, այսինքն՝ քնի որակը: Այս առումով կարեւոր է երեխային թույլ չտալ անկողին մտնել գաջեթներով, ինչպես նաեւ՝ չուտել քնելուց առաջ»,-նշում է մասնագետը:
Աղբյուրը՝ Cleveland Clinic