Doctors.am-ը փնտրում է ակտիվ ու էներգիայով լի SMM մասնագետ, որը պետք է համագործակցի բուժհաստատությունների եւ բժիշկների հետ:

Հիմնական պարտականություններ

• ՍՄՄ ռազմավարության մշակում

• Կրեատիվ սթորիների և ռիլլերի ստեղծում

• Դիզայների հետ աշխատանքների համակարգում

• Ամսական հաշվետվությունների կազմում

• Այցելություն բուժհաստատություններ

• Գովազդային արշավի իրականացում

 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

• Նվազագույնը 1 տարվա փորձ (ցանկալի է համապատասխան ոլորտում)

• Բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ

• Անհրաժեշտ է ունենալ որակյալ սմարթֆոն եւ տիրապետել վիդեո մոնտաժի հմտություններին

• Թիմում աշխատելու կարողություն

Աշխատանքը՝ գրասենյակից, երկ.-ուրբ, ժամը 10:00-18:00:

Կարող եք դիմել մինչև 15.05.2024թ․։

Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց CV-ն ուղարկել [email protected] էլ.հասցեին՝ վերնագիր դաշտում նշելով «SMM մասնագետ»: