Ծխելը դադարեցրած այցելուների մեծամասնության մոտ քաշն ավելանում է: Քաշն ավելանում է սովորաբար 5 կգ-ից ոչ ավել: Սակայն պետք է նշել, որ ծխելը թողած անձանց մինչև 10 %-ի մոտ քաշը կարող է աճել մինչև 13.5 կգ: Մնացածի համար ևս միանշանակ կանխատեսումներ անել հնարավոր չէ: Այնուհանդերձ, ծխելը թողնելուն հաջորդող քաշի ավելացումը պարունակում է չնչին սպառնալիք առողջությանը՝ ծխելը շարունակելու հետ կապված ռիսկերի համեմատությամբ:


Սովորաբար կանանաց քաշն ավելանում է մի քիչ ավելի շատ, քան տղամարդկանցը: կանանց շրջանում հատկապես հենց այս մտահոգությունն է, որ դրդում է նրանց ծխելու կամ ծխելը շարունակելու: Երիտասարդները, հատկապես այդ տարիքային խմբի ավագները, առավել մտահոգված են լինում իրենց քաշի խնդիրներով, և դա նույնպես առավել հաճախ դրդում է նրանց ծխելուն:
Քաշի հետ կապված մտահոգության դրսևորումները նշանակալիորեն տարբերվում են նաև ըստ էթնիկական  պատկանելիության: Օրինակ՝ աֆրոամերիկյան երիտասարդ կանայք ավելի պակաս դեպքերում են հայտնում, որ ծխում են քաշի աճը զսպելու նպատակով, քան դա խոստովանում են եվրոամերիկուհիները: Սա կարևոր գործոն է, որը հետագա հետազոտությունների կարիք ունի: Հետազոտությունների պակաս զգացվում է նաև ազգային փոքրամասնությունների կանանց շրջանում:


Աղբյուրը՝ Doctors.am