Հարգելի՛ սրտաբաններ,
սիրով տեղեկացնում ենք, որ ս.թ. նոյեմբերի 13-ից 19-ը Doctors.am-ը հայտարարում է սրտաբանական հիվանդությունների, սրտաբանությանը վերաբերող խնդիրների հանրայնացման, ոլորտի նորությունների լուսաբանման շաբաթ:
Այսպիսով, եթե ունեք՝
• մասնագիտական կամ հանրային հետաքրքրություն ներկայացնող հոդվածներ,
• նորություններ,
• պրակտիկայում հանդիպած հետաքրքիր, բացառիկ դեպքեր,
կարող եք ուղարկել մեր խմբագրություն [email protected] հասցեով, և մենք սիրով կհրապարակենք դրանք, կդարձնենք հնարավորինս զանգվածային ու հասանելի մեծ լսարանի համար:
Տեղեկացնենք նաև, որ եթե բաժանորդագրված եք կամ հետևում եք համաշխարհային հեղինակավոր առողջապահական ամսագրերի և կուզեիք այնտեղ զետեղված մասնագիտական հոդվածներով կիսվել Ձեր գործընկերների հետ, «Սրտաբանական շաբաթ» հանրային իրազեկման ծրագրի շրջանակում Doctors-ը կտարածի դրանք: