1.Աղիների փոխպատվաստում. 

Արժեքը՝ 1.206000 ԱՄՆ դոլար

Նույնիսկ թոքերի և սրտի միաժամանակյա փոխպխատվաստումն ավելի հեշտ է թվում այս վիրահատության համեմատությամբ: Բարդության նման աստիճանը պայմանավորված է այն հանգամանքով, որ այս դեպքում գործ ունենք մարդու օրգանիզմի ամենախոշոր և ամենարեկար օրգանի հետ: Որպես կանոն, այս միջամտությունն իրականացվում է միայն մահվան շեմին գտնվող պացիենտների դեպքում: Աղիքի փոխպատվաստման վիրահատությունը տևում է մինչև 12 ժամ: Որոշ դեպքերում, միաժամանակ իրականացվում է նաև լյարդի փոխպատվաստում, ինչն առավել զարմանահրաշ, բարդ և երկարատև էդարձնում վիրաբուժական այս միջամտությունը:

2.Սրտի թոքերի միաժամանակյա փոխպատվաստում.
Արժեքը՝ 1.148.400 ԱՄՆ դոլար

Այս երկու խիստ ռիսկային վիրաբուժական գործողությունների համատեղումն առաջին հայացքից անհնարին է թվում, սակայն փաստերը վկայում են, որ ամեն տարի իրականացվում է 100 նման վիրահատություն: Համապատասխան դոնոր գտնելը, վիրահատության ինքնին բարդագույն ընթացքը և հետվիրահատական աննկարագրելի ծախսերն էլ հենց այս միջամտությունը դարձնում են այսքան թանկարժեք:

3.Սրտի փոխպատվաստում.
Արժեքը 997.000 ԱՄՆ դոլար

Սրտի փոխպատվաստման վիրահատությունն աշխարհում համարվում է բժշկական ամենառիսկային միջամտություններից մեկը՝ հետապնդելով բազմաթիվ մահացու բարդություններ: Այս վիրահատությունը գրեթե  կրկնակի գերազանցում է սրտի բաց վիրահատության արժեքը, և սա արդարացված է: Չէ՞ որ այս դեպքում վիրաբույժները ոչ միայն աշխատում են պացիենտի հիվանդ սրտի հետ, այն նաև հեռացնում են այն և փոխարինում դոնորի առողջ սրտով: Միջին տվյալներով, սրտի փոխպատվաստումից հետո մարդու կյանքի տևողությունը կազմում է 15 տարի՝ նրա տարիքից կախված: 

4.Ոսկրածուծի փոխպատվաստում.
Արժեքը 676.800 ԱՄՆ դոլար

Ոսկրածուծի փոխպատվաստման վիրահատությունը կարող է իրականացվել 2 եղանակով: Առաջին տարբերակում մարդու օրգանիզմից առանձնացվում և սառեցվում են ցողունային բջիջները: Դրանից հետո պացիենտը ստանում է բուժման արագացված, ուժեղացված կուրս (որպես կանոն՝ այս գործողությունն իրականացվում է քաղցկեղի դեպքում): Բուժման հաջող ընթացքից հետո նախապես սառեցված բջօջները տեղափոխվում են օրգանիզմ՝ արյան առողջ բջիջները վերականգնելու նպատակով: Այս միջամտությունն արժե շուրջ 300.000 դոլար: Մյուս՝ առավել թանկարժեք տարբերակում ներառված է նաև ոսկրածուծի դոնոր գտնելը: Փոխպատվաստման այս տեսակն անվանում են ալլոգեն: Այն կարող է արժենալ մինչև 676.800 դոլար:

5.Թոքերի փոխպատվաստում.
Արժեքը 797.200 դոլար՝ մեկ թոքի դեպքում

Թոքերի փոխպատվաստումը համարավում է թոքային ծանր հիվանդություններ ունեցող մարդկանց բուժման վերջին տարբերակ: Ցուցված է միայն այն դեպքում, երբ արդեն փորձվել են բուժման բոլոր մյուս եղանակները, ընդ որում՝ անօգուտ: Կարևոր է իմանալ, որ ԱՄՆ-ում թոքերի փոխպատվաստման վիրահատությունների գերակշիռ մասն ամեն տարի կատարվում է ծխախոտի չարաշահման հետևանքով առաջացած հիվանդություններից մարդու կյանքը փրկելու համար:


Աղբյուրը՝ Doctors.am