Փոխնակ մայրություն․ ծնող դառնալու հույս և հնարավորություն
Ամբողջ աշխարհում հազարավոր զույգեր հաղթահարում են անպտղությունը և դառնում երջանիկ ծնողներ փոխնակ մայրության շնորհիվ։ Fertility Center Armenia-ի պրոֆեսիոնալ թիմը օգնել և օգնում է հազարավոր մարդկանց իրականացնել ծնող դառնալու երազանքն ու ցանկությունը, այդ թվում նաև փոխնակ մոր օգնությամբ։
Եկեք միասին պարզենք, թե ով է փոխնակ մայրը և երբ կարիք կա դիմել նրա օգնությանը։
Կարևոր է իմանալ՝ փոխնակ մոր միջոցով ծնված երեխան ոչ մի գենետիկ կապ չունի փոխնակ մոր հետ։
Ե՞րբ կարիք կա դիմել փոխնակ մոր օգնությանը
Փոխնակ մայրության ծրագիրը վերարտադրողական բժշկության արժեքավոր նվաճումներից է, քանի որ վերջինիս շնորհիվ հնարավոր է հաղթահարել նախկինում անհաղթահարելի համարվող անպտղության դեպքերը։
Նշենք մի քանի իրավիճակ, երբ անպտղություն ունեցող զույգին օգնության է գալիս փոխնակ մայրը՝
- արգանդի բացակայություն (բնածին կամ ձեռքբերովի),
- զարգացման բնածին արատների և հիվանդությունների հետևանքով արգանդի խոռոչի կամ վզիկի դեֆորմացիա,
- արգանդի կպումներ, որոնք բուժման ենթակա չեն,
- ԱՄԲ անհաջող փորձեր, երբ լավ որակի սաղմերի տեղադրման արդյունքում հղիանալ չի հաջողվել,
- պաթոլոգիաներ, որոնց դեպքում հղիությունը հակացուցված է կամ անհնարին։
Եթե փորձենք հակիրճ ներկայացնել, թե ինչ փուլեր է ներառում փոխնակ մայրության ծրագիրը, ապա կստացվի հետևյալը՝
- փոխնակ և գենետիկական մոր դաշտանային ցիկլերի սինքրոնիզացիա,
- փոխնակ մոր արգանդի նախապատրաստում իմպլանտացիայի համար,
- գենետիկական մոր մոտ օվուլյացիայի խթանում,
- գենետիկական մոր ձվարանների պունկցիա,
- սաղմիկի պատրաստում լաբորատոր պայմաններում,
- պատրաստի սաղմիկի տեղադրում փոխնակ մոր արգանդում։
Ինչու՞ են կանայք որոշում դառնալ փոխնակ մայր
Պատճառներն, իհարկե, բազմազան են, սակայն անկասկած է, որ փոխնակ մայր դառնալը հումանիստական քայլ է։
Այս կանայք օգնում են զգալ երեխաներ ունենալու երջանկությունն այն զույգերին, որոնք հաճախ տարիներ շարունակ չեն կարողանում հաղթահարել անպտղությունը։
Սա աջակցության, բարության և սիրո իսկական դրսևորւմ է։
Բացի մարդասիրական կողմից փոխնակ մայրությունը շատ կանանց և նրանց ընտանիքների համար ֆինանսական դժվարությունները հաղթահարելու տարբերակ է։
Մեր կենտրոնի պրոֆեսիոնալ թիմը օգնել և օգնում է հազարավոր մարդկանց իրականացնել ծնող դառնալու երազանքն ու ցանկությունը, այդ թվում նաև փոխնակ մոր օգնությամբ։
Սիրելի՛ կանայք, եթե Դուք նույնպես կայացրել եք փոխնակ մայր դառնալու որոշում և համապատասխանում եք անհրաժեշտ պայմաններին, ապա կարող եք դիմել մեր կենտրոն։
Հասցե՝ Նոր Նորքի 2-րդ զ/ծ, Մոլդովական փող. 41/7,41/57
Հեռ․՝ 060 506 601 | 060 506 606