Ասթենիկ տիպ-մարմնի երկայնակի չափսերը գերիշխում են լայնակիի համեմատ: Վերջույթները երկար են, բարակ, մկանունքը համեմատաբար թույլ է զարգացած, գանգը երկարավուն է` առաջ-հետին չափսի գերակշռմամբ, պարանոցը երկար և բարակ, ուսերը նեղ են, անրակները և թիակները արտահայտված են, վերանրակային շրջանը գոգավոր: Կրծքավանդակը ևս երկարավուն է, նեղ և տափակավուն, կողերը հետևից և վերևից կտրուկ իջնում են դեպի առաջ և ցած, միջկողային տարածությունները լայն են, վերփորային անկյունը սուր է: Ասթենիկները սովորաբար նիհար են: Իրենց մոտ ավելի հաճախ է հանդիպում զարկերակային հիպերտենզիան: Ընդունված է նաև համարել, որ ասթենիկները ավելի հաճախ են հիվանդանում տուբերկուլյոզով, ստամոքսի և 12-մատյա աղու խոցային հիվանդությամբ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին