Ենթատեսաթմբային ազդեցություններ իրականացնող հումորալ արտատար ուղին անցնում է հիպոֆիզով։ Վերջինս հանդիսանում է ներքին հյութազատության գեղձ, որը բաղկացած է առաջային, հետին ու միջանկյալ բլթերից։ Մարդու միջանկյալ բիլթը գործնականում բացակայում է և նրա ֆունկցիան կատարում է հետին բլթի առաջային մասում տեղակայված բջիջների ոչ մեծ խումբը։ Հիպոֆիզի տարբեր բլթերի՝ ադեևոհիպոֆիզի (առաջային բիլթ) և ևյարդահիպոֆիզի (հետին բիլթ) ենթատեսաթմբային կարգավորման բնույթը տարբեր է։ Նյարդահիպոֆիզը չի մշակում, այլ միայն պահեստավորում ու արտազատում է ենթատեսաթմբի վերտեսողական և հարփորոքային կորիզների կողմից մշակվող վազոպրեսսին (այլ կերպ անտիդիուրետիկ հորմոն) և օքսիթոցին նյարդահորմոնները։ Երկու հորմոններն էլ գտնվում են հատիկներում, հատուկ սպիտակուցների՝ նյարդաֆիզինների հետ կապված վիճակում։ Ենթատեսաթմբից և հիպոֆիզից անջատվել է նաև պեպտիդների մի խումբ` էնկեֆալիններ և էնդորֆիններ, որոնք նյարդային բջիջների վրա ունենում են մորֆինանման ազդեցություն։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին