Երբ տրոմբոցիտները 100000 1մկլ –ից պակաս են , դա լինում է ինֆեկցիաներից և ՏՆՄ-համախտանիշի ժամանակ:
Ինֆեկցիաների դեպքում տրոմբոցիտոպենիա /հատկապես սեպսիսի / կարող է լիներ տարբեր պատճառներից`
1.ՏՆՄ-համախտանիշ, որի ժամանակ տրոմբոցիտները և էնդոթելը ակտիվացված են, վնասված և այդ պատճառով էլ բարձր է տրոմբոցիտների ադգենզիան հանդեպ էնդոթելը
2.Իմունոպաթոլոգիական ռեակցիաների ազդեցությունը տրոմբոցիտների վրա /տրոմբոցիտների ոչնչացում շրջանառող իմուն կոմպլեքսների մեջ/
3.Ոչ իմուն մեխանիզմով տրոմբոցիտների քայքայում /պերիֆերիկ/, քանի որ բակտերիալ նեյրամինադազները և վիրուսները, ադսորբվելով տրոմբոցիտների վրա, հեռացնում են նրանց մակերեսից սիալաթթուն և դրանով կրճատում են տրոմբոցիտների կյանքի երկարատևությունը, ինչպես նաև շնորհիվ կարդիովասկուլյար կոլապսի
3.Հիպերսպլենիզմ և տրոմբոցիտների կուտակում փայցախում
4.Տրոմբոցիտների արտադրման պակասում ոսկրածուծում:
Տրոմբոցիտոպենիան ծանր բակտերիալ ինֆեկցիաների ժամանակ նորածինների մոտ շատ հաճախ է պատահում, ավելի հաճախ լինում է սեպսիսի ժամանակ: Բնածին կարմրախտի դեպքում տրոմբոցիտոպենիա լինում է 75 տոկոս դեպքում, երբեմն այն շատ ծանր է ընթանում/տր.-ը հասնում են մինչև 10000 1մկլ-ոեւմ//տաբլ.18-26/: Պետք է նշել, որ հեմոռագիկ համախտանիշ լինում է ավելի հազվադեպ, քան տրոմբոցիտոպենիա, չնայած վերջինս հատկապես անհասների մոտ հանդիսանում է ռիսկի գործոն ներգանգային արյունազեղումների կամ թոքային արյունահոսությունների առաջացման, տիպիկ է նաև տրոմբոցիտոպենիան և նեկրոտիկ էնտերոկոլիտը : Տրոմբոցիտոպենիան բակտերիալ ինֆեկցիայի ժամանակ տևում է մոտ 7-10 օր:
Բուժումը- միայն պահպանողական է/ օգնող /` տրոմբոցիտար մասայի փոխներարկում, ծանր դեպքերքւմ` արյան փոխներարկում, պրեդնիզոլոնոթերապիան երկրորդային տրոմբոցիտոպենիային ցուցված չի, էֆֆեկտ չկա:
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին