Կենսաբանական զենքը հանդիսանում է զանգվածային ախտահարման զենք: Այն իրենից ներկայացնում է ախտածին մանրեներ և կենսագործունեության արգասիքներ-տոքսիններ, իրենց տեղ հասցնելու և օգտագործման տեխնիկական միջոցնե¬րի հետ միասին, որոնք նախատեսվում են մարդկանց, գյուղատնտեսական կենդանիների և բույսերի ոչնչացման համար:

Կեսաբանական զենքի հիմքն են կազմում այնպիսի մանրէները ինչպիսիք են`

  • Ախտածին միկրոօրգանիզմները, վիրուսները, բակտերիաները, րիկեթսիաները և սնկերը;
  • Բարձրագույն կենսագործունեության արգասիքները
  • Սինթետիկ քիմիական նյութերը, հերբիցիդները և դեֆոլիանտները:
  • Միջատները և գյուղատնտեսական բույսերի վնասատուները:

Մարդկանց ախտահարման  համար, որպես կենսաբանական միջոցներ  կարող են օգտագործվել`

  • ՄանրԷների դասից  - ժանտախտի, սիբիրյան խոցի, տուլյարեմիայի, խոլե-րայի, սապի, միելոիդոզի հարուցիչները.
  • Վիրուսների դասից - բնական ծաղկի հարուցիչը, դեղին տենդի, տարբեր տե-սակների էնցեֆալիտների և էնցեֆալոմիելիտների հարուցիչների, դենգեյի տենդը և այլն,
  • Րիկեթսինաների դասից  - բծավոր տիֆի, Քու-տենդի, Ցուցուգումաշի տենդի հարուցիչները,
  • Սնկերի դասից - ցիտոպլազմոզ, նոկարդիոզ և այլն 
  • Կենսաբանական տոքսինների դասից - բոտուլինային տոքսինը և ստաֆիլոկոկային էնտերոտոքսինը

Գյուղատնտեսական  կենդանիների ախտահարման նպատակով կարող են օգտագործվել մի քանի հիվանդությունների այնպիսի հարուցիչներ, որոնք վտանգ են ներկայացնում մարդու համար (սիբիրյան խոց, սապ, միելոիդոզ), նաև այնպիսի հիվանդությունների հարուցիչներ, որոնք ախտահարում են միայն կենդանիներին (դաբաղ, խոշոր եղջերավոր անասունների ժանտախտ): Գյուղատնտեսական  բույսերի ախտահարման նպատակով օգտագործվում են ժանգախտի, կարտոֆիլային փտության, բրնձի սնկային հիվանդության հարու-ցիչներ, նաև հերբիցիտներ և դեֆոլիանտներ, գյուղատնտեսական բույսերի վնասատուները (կոլորադյան բզեզ, մորեխ, գենսենյան ճանճ, մեքսիկական բակլային բզեզներ):

Կենսաբանական զենքի օգտագործման եղանակները և միջոցները

Կենսաբանական զենքը օգտագործվում է 3 հիմնական եղանակով:
1. Կենսաբանական աէրոզոլների միջոցով - աէրոզոլների մասնիկներով օդի մերձգետնյա շերտի վարակում կենսաբանական ռեցեպտուրաների փոշիացման ճանապարհով:
2. Տրանսմիսիվ եղանակ - վարակված փոխանցողների միջոցով
3. Դիվերսիոն եղանակ - մեկուսացված տարածություններում դիվերսիոն հանդերձանքի օգնությամբ կենսաբանական միջոցներով օդի, ջրի, սննդամթերքի վարակումը:

Վերջին երկու եղանակները չեն համարվում կենսաբանական զենքի կիրառման այդպիսի ունիվերսալ մեթոդ, ինչպիսին է կենսաբանական աէրոզոլների ստեղծումը: Երբ կենսաբանական զենքը օգտագործվում է արհեստականորեն վարակված փոխանցողների միջոցով (մոծակներ, տզեր, լվեր, ոջիլներ), որոնցից շատերը կարող են երկար ժամանակ պահպանել հարուցիչին փոխանցելու հատկությունը, կենսաբանական վարակման օջախի (ԿՎՕ) անվտանգությունը որոշվում է փոխանցողների կյանքի տևողությամբ: Մոծակների, ոջիլների և ճանճերի համար այդ ժամկետը կարող է լինել մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ, իսկ օրինակ տզերի և լվերի համար մինչև մեկ տարի և ավելի: Հակառակորդի կողմից վարակված փոխանցողների օգտագործումը առավել հավանական է տարվա տաք եղանակներին, երբ օդի ջերմաստիճանը լինում է +10oC և ավել: Այս դեպքում բնական պայմանները ապահովում են նրանց կենսագործու¬նե¬ությունը, օրինակ մոծակի օրգանիզմում մալարիայի հարուցիչը չի կարող անցնել իր զարգաց¬ման փուլը, եթե մթնոլորտի to ցածր է +15oC-ից:

Աէրոզոլների ձևով և դիվերսիոն մեթոդով վարակիչ հիվանդությունների հարուցիչնոր օգտագործելիս ոչ սպորավոր վեգետատիվ մանրեների համար վտանգավորության ժամկետը կարող է կազմել մի քանի օրից միչև մեկ ամիս, իսկ արևոտ եղանակներին ավելի պակաս: Սպորավոր ձևերի համար օջախի վտանգավորությունը պահպանվում է տարիներ (օր. սիբիրյան խոցի հարուցչի կայունությունը հողում տևում է 10-նյակ տարիներ): Աէրոզոլներով մթնոլորտի վարակումը դիտվում է որպես առավել արդյունավետª համաճարակների տարածման գործում: Կենսաբանական աէրոզոլը իրենից ներկայացնում է դիսպերս համակարգ, որտեղ միկրոսկոպիկ և սուբմիկրոսկոպիկ մասնիկները իրենց վրա կրում են ման-րէներ և տոքսիններ, կամ էլ կազմված են նրանցից: Աէրոզոլները օդում գտնվում են կախված վիճակում, որոնց կենսունակությունը որոշ ժամանակ անց աստիճանաբար թուլանում է: Բացի այդ նրանք իջնում են ցած և գետնի մակերևույթին հասնելով քամու և տեղումների միջոցով ցրվում են տարբեր ուղղություններով, որը նույնպես բացասաբար է անրադառնում աէրոզոլների կենսունակության վրա: Այդ կապակցությամբ էական նշանակություն է ստանում մթնոլորտի մերձգետնյա շերտի  ուղ-ղահայաց կայունությունը, որը որոշվում է միկրոօդևրևութաբանական գործոններով և առաջին հերթին ջերմաստիճանի գրադիենտը, այսինքն գետնի մա-կերևույթից 20 և 150 սմ. բարձր օդի ջերմաստիճանների տարբերությամբ:

Կենսաբանական զենքի օգտագործման միջոցներն են հանդիսանում ավիացիոն ռումբերը, փոխանցման սարքերը, որոնք տեղադրվում են  ինքնաթիռների, ուղղաթիռների վրա, ռեակտիվ հրետանու զինամթերքներ, հրթիռների մարտական մասեր, կեսաբանական ականներ, կենսաբանական միջոցների դիվերսիոն օգտագործման նպատակով պորտատիվ սարքեր, էնթոմոլոգիական զինամթերքներ - ավիառումբեր և հատուկ կառուցվացքի կոն-տեյններներ, որոնք թռչելու և վայէջքի ժամանակահատվածում պաշտպանում են ոչ բարենպաստ գործոնների ազդեցությունից: Կենսաբանական զինամթերքների տեղափոխման միջոցներն են հանդիսանում, ավիացիան, հրթիռները, հրետանին և այլն:

Կենսաբանական զենքի օգտագործման արտաքին (անուղակի) հատկանիշները. Կենսաբանական զենք

Կենսաբանական զենքի օգտագործման մասին կարելի է ենթադրել անուղակի տվյալներից ելնելով`

  • Արկերի պայթյունի հետևանքով առաջացած կենսաբանական զինամթերքների բեկորների առկայությունը շրջապատում 
  • Տարածքում անսովոր հեղուկների կաթիլների կամ փոշիանման նյութերի առկայությունը, տվյալ վայրի համար հոդվածոտանիների քանակի ավելացումը:
  • Դիվերսիոն հանդերձանքով կասկածանք առաջացնող անձանց հայտնաբերումը:

Կենսաբանական զենքի առանձնահատկությունները

Կենսաբանական զենքը ունի հետևյալ առանձնահատկությունները.

  • Բարձր պոտենցիալ արդյունավետություն, որը պայմանավորված է հարուցչի վիրուլենտականությամբ, այսինքն կենսաբանական զենքի չնչին քանակները կարող են առաջացնել զանգվածային ախտահարումներ և ընդգրկել մեծ տա-րածքներ, օր. ընդունվում է, որ մեկ գր. մագուր բոտուլինային տոքսինը բա-վական է մեկ մլն. մարդու մոտ մահացու թունավորում առաջացնելոի համար;
  • Կոնտագիոզ հատկություն, այսինքն փոխանցվում է հիվանդից առողջին և արագ փոխանցվում շրջապատող մարդկանց, կենդանիների մեջ;
  • Վարակիչ ազդեցության երկարատևությամբ, որը պայմանավորված է արտաքին միջավայրում հարուցիչների կայունությամբ (խոլերիայի հարուցիչները պահպանվում են ջրում մինչև 21-21 օր, սիբիրյան խոցի հա-րուցիչները հողում պահպանվում են տասնյակ տարիներ);
  • Գաղտնի (ինկուբացիոն) շրջանի առկայությամբ;
  • Հայտնաբերման դժվարությամբ, քանի որ կենսաբանական միջոցները չունեն արտաքին նշաններ (հոտ, գույն), նրանց կարելի է հայտնաբերել լաբորատոր բարդ մեթոդների օգնությամբ: Այդ պատճառով շատ հաճախ որպես կենսա-բանական հարձակման ազդանշան է ծառայում առաջին հիվանդների ի հայտ գալը;
  • Ընտրողական ազդեցությամբ, որը արտահայտվում է նրանում, որ կենսաբանական որոշ միջոցները ազդում են մարդկանց վրա, ուրիշները կենդանիների, երրորդներն էլ բույսերի վրա;
  • Հիվանդությունները ախտորոշելու դժվարությամբ հատկապես երբ օգտագործում են անսովոր փոխանցման մեխանիզմներով հարուցիչներ;
  • Արտադրության մատչելիությամբ և այլն:

Կենսաբանական վարակման գոտու բնութագիրը
Կենսաբանական վարակման գոտին դա այն տարածքն է կամ օդային տարածությունն է, որը վարակված է կեսաբանական հարուցիչներով :

Կենսաբանական վարակման գոտին բնութագրվում է`
1. Կեսաբանական միջոցների տեսակով 
2. Չափով
3. Տնտեսական օբյեկտների հարևանությամբ գտնվող
4. Առաջացման ժամանակով 
5. Վտանգավորության աստիճանով

Վարակման գոտու չափերը կախված են`
1. Զինամթերքի տեսակից 
2. Կկեսաբանական միջոցների օգտագործան եղանակից
3. Օդերևութաբանական պայամաններից  
Կեսաբանական աէրոզոլը կարող է նստել հողի մակերևույթին, կառույց-ների և զանազան տարբեր մակերեսների վրա, որը խիստ դժվարեցնում է վարակված տարածքի մոտավոր սահմանների որոշումը:Անհրաժեշտ է նշել, որ ողջ վարակված տարածքը ունի նույն համաճարակային նշանակությունը: Բնական է, որ այն վարակված տարածքը, որտեղ բացակայում են հավաքական կետերը և ժողտնտեսական առանձին օբյեկտները մեծ համաճարակային նշանակություն չունեն և մարդկանց համար անմիջականորեն վտանգ չեն ներկայացնում:

Կենսաբանական ախտահարման օջախի բնութագիրը
Այն տարածքը (քաղաք, բնակավայր, ժողտնտ. օբյեկտ. և այլն ) որի սահմաններում կենսաբանական զենքի օգտագործման հետևանքով ծագել են մարդ-կանց, կենդանիների բույսերի զանգվածային հիվանդություններ, կոչվում է կենսաբանական ախտահարման օջախ : Օջախի սահմաններն են հանդիսանում այն քաղաքների բնակավայրերի, ժող տնտեսական օբյեկտների ադմինիստրատիվ սահմանները, ներգրավված այն բնակավայրերը, որոնք կապված են նրա հետ միևնույն տնտեսական և փոխադրամիջոցային կապերով: Կեսաբանական ախտահարման օջախը բնութագրվում է կենսաբանական միջոցի օգտագործման տեսակով, ախտահարված մարդկանց, կենդանիների և բույսերի քանակով, հիվանդության հարուցիչների ախտահարող հատկությունների պահպանման երկարությամբ:

Կեսաբանական ախտահարման օջախը ի տարբերություն բնական ճանապարհով առաջացած համաճարակային օջախների, ունի հետևյալ առաձնահատկությունները. փոխանցման մեխանիզմների բազմատեսակ լինելը, համաճարակի բուռն սկիզբը, մարդկանց համար արտաքին միջավայրի գործոնների (ջուր, մթերքներ, շրջակա առարկաների և այլն) առավել վտանգավոր լինելը:
Կեսաբանական ախտահարման օջախու սանիտարական կորուստների  կառուցվածքը և բնութագիրը
Սանիտարական կորուստները ԿԱՕ - ում առաջանում են ինչպես մանրէնային ռեցեպտուրաների օրգանիզմի վրա անմիջական ազդեցության հետևանքով, այնպես էլ վարակիչ հիվանդությունների համաճարակների հետագա տարածման հետևանքով կեսաբանական զենքի օգտագործման հետևանքով առաջանում են կորուստներ անմիջականորեն զենքի օգտագործման տարածքում և երկրորդային վարակի տարածման  երկրորդային գոտում

Առաջնային ախտահարման կորուստները դա հիվանդ մարդկանց այն թիվն է, որը վարակվել է կենսաբանական միջոցներով ջրի, օդի, սննդամթերքի արտաքին միջավայրում հակառակորդի կողմից օգտագործված հարուցիչների խայթման հետևանքով:
Երկրորդային սանիտարական կորուստները դա այն մարդկանց թիվն է, որոնք վարակվել են հիվանդներից:
Առաջնային   սանիտարական կորուստները առաջանում են պատահական, տևողությունը 1-3 օր, մեծությունը և կառուցվածքը մեծ մասամբ կախված է հակառակորդի կողմից օգտագործված կենսաբանական միջոցների տեսակից, բնակչության ընկալունակության վիճակից, անհատական պաշտպանման միջոցներով ապահովվածությունից, անհետաձգելի կանխարգելման միջոցների ժամանակին օգտագործումից:
Երկրորդային   սանիտարական կորուստների մեծությունը որոշվում է առաջնային կորուստների քանակով, վարակի փոխանցման մեխանիզմով, նաև ռեժիմային, սանիտարահիգենիկ, համաճարակային բուժկանխարգելիչ միջոցառումների ժամանակին անցկացմանը, ուղված ԿԱՕ-ի տեղակայմանը և վերացմանը: Սանիտարական կորուստները կարող են կազմել 25-50%:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին