Հիվանդի կամքից անկախ առաջացող մտքեր, պատկերներ են, որոնք ստերեոտիպ ձևով կրկին և կրկին ծագում են հիվանդի մտքում, որոնց նկատմամբ պահպանված է քննադատական վերաբերմունքը, սակայն հիվանդը չի կարողանում ազատվել դրանցից։ Օրինակ մարդը անընդհատ մտածում է, որ հարազատների հետ վատ դեպք կարող է պատահել։