Սեռական օրգանների ավշային համակարգը  կազմված է ավշային հանգույցների և անոթների խիտ ցանցից։
Տարբերում են խոր և մակերեսային աճուկային, արտաքին և ներքին ենթազստային, սրբոսկրային և գոտկային (պարաաորտալ) և փակողական անցքի ավշային հանգույցներ։ Ավշային հանգույցները մեծ մասամբ անմիջականորեն տեղակայված են խոշոր զարկերակների և երակների հետ կամ դրանց մոտ։ Կոնքի բջջանքի մեջ տարածված են բազմաթիվ միայնակ ավշային հանգույցներ:

Արտաքին սեռական օրգաններից և հեշտոցի ստորին հատվածներից ավիշը գնում է աճուկային հանգույցներ։ Հեշտոցի վերին հատվածներից, վզիկի և արգանդի մարմնի ստորին սեգմենտից ավիշը ավշային անոթներով հավաքվում է սրբոսկրային, փակողա-կան, արտաքին և ներքին ենթազստային հանգույցներ, ինչպես նաև պարամետրալ և պարառեկտալ ավշահանգույցներ։ Արգանդի մարմնի վերին հատվածներից, արգանդափողերից և ձվարաններիցավիշը հավաքվում է գոտկային հանգույցներ։ Փոքր կոնքում ավշային հանգույցները տեղակայված են ընդհանուր ենթագստային զարկերակի, ներքին և ստորին ենթազստային զարկերակների բաժանման մակարդակի մոտ, միզածորանի և արգանդային զարկերակի խաչվածքի, փակողական անցքի շրջանի բջջանքի և արգանդի լայն կապանի հետին թերթիկի հիմքում, որովայնային աորտայի բիֆուրկացիայի (երկատման) տեղում աջ և ձախ ենթազստային զարկերակների ուղղությամբ։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին