Ծնոտոսկրի կառուցվածքի մորֆո-ֆիզիոլոգիական առանձնահատկություններըԾնոտոսկրը արտաքին և ներքին ազդեցությունների նկատմամբ բարձր զգայունաթյամբ օժտված կենդանի հյուսվածք Է, որին բնորոշ է մշտական վերակառուցում՝ հին ոսկրի ռեզորբցիա և նոր ոսկրի առաջացում։ Այն կազմված Է ոսկրային մատրիքսից և ոսկրային հյուսվածքի բջիջներից՝ օստեոբլաստներ (լինում են ակտիվ և ոչ ակտիվ), օստեոկլաստներ, օստեոցիտներ։ Ակտիվ օստեոբլաստների ֆունկցիան է օստեոիդ թիթեղների կազմավորումը, որը իրականացվում է 10-օրյա ժամանակահատվածում օրեկան 1-2 մկմ, արդյունքում առաջացնելով 10-12 մկմ հաստության օստեոիդ հյուսվածք։ 10-օրյա ժամանակահատվածից հետո ակտիվ օստեոբլաստներից առաջանում են օստեոցիաներ, որոնց ֆունկցիան է ոչ ակտիվ օստեոբլաստների հետ միասին մասնակցել ոսկրային հյուսվածքում ընթացող նյաթափոխանակաթյանը։ Օստեոկլաստները  բազմակորիզ գիգանտ բջիջներ են՝ 1200–4000մկմ չափերով՝ (հարուստ թթու ֆոսֆատազայով, լիզոսոմալ ֆերմենտներով) մասնակցում են ոսկրային հյուսվածքի քայքայմանը։

Մեկ օստեկլաստր քայքայում Է այնքան ոսկր, որքան ստեղծում են 100 օստեոբլաստները նույն այդ ժամանակահատվածում։ Ոսկրային մատրիքսը կազված է 35% օրգանական մատրիքսից և 65% անօրգանական նյութերից։ Օրգանական մատրիքսը կագմված Է 95% կոլագենից և ոչ կոլագենային սպիտակուցներ՝ ներառյալ պրոտեոգլիկաններ, օստեոնեկտին, ոսկրային մորֆոգեն սպիտակուց։ Ոսկրային անօրգանական նյութերը կազմված են հիմնականում կալցիումի ֆոսֆատից և կալցիումի կարբոնատից, որոնք մտնում են հիդրօքսիապատիտի կազմի մեջ, նրանց հետ միասին կան նաև նատրիում, կալիում, մագնեզիում։ Պրոտեոգլիկանները կոլագենի հետ առաջացնում են շարակցական հյուսվածքի արտաբջջային մատրիքսի հիմնական նյութը։ Պրոտեոգլիկանները մեծ զանգվածով բազմաանիոնային մոլեկուլներ են. որոնք պարունակում են գլիկոզամիններ, հեքսոզամիններ և հեքսարինային թթու՝ կազմելով պոլիպեպտիդային հիմք։ Տարբեր պրոտեոգլիկանների առավել բնորոշ հատկությունը այն է, որ նրանք որպես բազմաանիոններ ձգում և ամուր կապում են կատիոնները արտաբջջային մատրիքսում։

Ոչ պոլիվալենտ կատիոնները ապահովում են պրոտեոգլիկանների ագրեգացիան։ Քանի որ պրոտեոգլիկանները հյուսվածքներում գոյության ունեն ագրեգատների տեսքով, ապա շատ կարևոր է սինթեզի և բաղադրիչների կոորդինացիան։ Ներկայումս գոյության ունի ենթադրություն գլիկոզամինոգլիկան– ների ինֆորմացիոն-կարգավորիչ դերի մասին՝ պրոտեոգլկանների փոխանակության և բջջային տարբերակման մեջ։ Հաստատվել է նաև մատրիքսի բաղադրիչների որակական և քանակական կագմի կախվածությունը օրգանի ծանրաբեռնվածությունից։ Օրինակ՝ պարզված են գլիկոզամինոգլիկանների որակական կազմի և նրանց փոխանակության ինտենսիվության զգալի տարբերություններ՝ հոդի ծանրաբեռնված և ոչ ծանրաբեռնված հատվածների միջև։ Ոսկրային հյուսվածքի ֆիզիոլոգիական ռեգեներացիան բնույթով տարբերվում է մյուս հյուսվածքների ռեգեներացիայից։ Ի տարբերության մյուս բջիջների, ոսկրային բջիջները չեն վերականգնվում միտոտիկ կիսման ճանապարհով։ Մահացած բջիջները պետք է ռեզոոբցիայի ենթարկվեն, հեռացվեն ոսկրային մատրիքսից և փոխարինվեն նորերով։ Ընդ որում պետք Է վերաստեղծվեն նաև վերբջջային կառացվածքներր (օրինակ հավերսյան խողովակները)։ Ոսկրային համակարգը մասնակցում Է ինտերստիցիալ հեղուկում և օրգանիզմի կենսամիջավայրերում կալցիումի հաշվեկշռի պահպանմանը։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին