Դ. Ի. Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական համակարգի VII խմբի տարր։ Հերթական համարը 53 է, ատ. զանգ. 126,92 կ։ 3. ջրում վատ է լուծվում, լավ լուծվում է սպիրտում, եթերում, ացետոնում, քլորոֆորմում, բենզոլում և օրգանական այլ լուծիչներում։ Բնության մեջ լայնորեն տարածված է հատկապես Na, К, Ca և Mg աղերի ձևով և կազմված է մեկ կայուն J127 իզոտոպից։ Խմելու ջրի մեջ J-ի պարունակությունը հասնում է 0,2-2 մկդ/լ և կախված է այն շերտի խորությունից, որտեղով հոսում է ջուրը։ 3. պարունակությունն առանձին սննդամթերքների մեջ զգալիորեն տսւտանվում է։ Հացամը֊ թերքների, բանջարեղենի, մսի, քաղցրահամ ջրերի ձկների մեջ 3. պա¬րունակությունը 5-8 մկդ-ից չի անցնում (100 գ խոնավ նյութի հաշվով)։ Սովորական սննդառության պայմաններում հասուն մարդն օրական ստանում է 72-240 մկգ 3., որը մոտ է օրգանիզմի կողմից այդ տարրի պահանջին։ Կենդանիների տարբեր հյուսվածքներում 3. պարունակությունը տարբեր է: Լյարդում, կմախքային մկաններում և սրտամկանում 3. պարունակությունը տատանվում է 90-110 մկգ %-ի սահմաններում։ Վահանաձև գեղձում 3. միջին պարունակությունը հասնում է 35 մգ-ի։ Այդ գեղձում գտնվող գրեթե ամբողջ 3. գտնվում է օրգանական միացությունների (թիրեոգլոբուլինի, թիրոքսինի, եռայոդթիրոնինի և թիրոգինի յողացված այլ ածանցյալների) մեջ և միայն 1%-ը անօրգանական 3. ձևով։ 3. անփոխարինելի նշանակություն ունի բջիջներում և հյուսվածքներում ընթացող փոխանակային ռեակցիաներում։
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին