«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ ՍՊԸ-ն հայտարարում է ընդունելություն` հերթապահ բուժքույրի թափուր աշխատատեղի համար:

Պարտականությունները.

  • Ապահովել բժիշկ-ռենտգենոլոգի կողմից հանձնարարված ռենտգեն հետազոտությունների ճիշտ, որակով և ժամանակին կատարումը,
  • ապահովել ռենտգեն հետազոտությունների հաշվառման և հաշվետվությունների պատշաճ և ժամանակին վարումը,
  • տանել գիշերային հերթապահություններ՝ համաձայն յուրաքանչյուր ամսվա համար կազմված հերթապահության գրաֆիկի:

Պահանջվող որակավորումը.

  • կրթությունը՝ պետության կողմից լիցենզավորված բժշկական ուսումնական հաստատություն
  • որակավորումը՝ քույրական գործ
  • աշխատանքային փորձը ցանկալի է

Համապատասխան որակավորում ունեցող թեկնածուներին խնդրում ենք իրենց աշխատանքային ինքնակենսագրություններն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով կամ դիմել.

ք.Երևան, Մամիկոնյանց  30, III-րդ հարկ «Մարդկային ռեսուրսների ծառայություն»

հեռ. (010) 23-68-83 (ներքին 11-70):

Հայտերի ընդունման սկիզբ` 27.04.2015թ.

Հայտերի ընդունման վերջնաժամկետ`08.05.2015թ.


Սկզբնաղբյուր՝ Doctors.am
27 Ապրիլի, 2015