Տարիներ շարունակ մասնագետները զբաղվել են մկանային դիստրոֆիան կանխող միջոցների փնտրտուքով: Վերջապես նրանք գտել են այն ուղին, որը պատասխանատու է հին ցողունային բջիջների հաշվին մկանների վերականգնման ցուցանիշների նվազեցման համար՝ հաղորդում է The Times of India պարբերականը:
Ընդ որում, ցողունային բջիջների թուլացման համար վնասվածք ստանալը բոլորովին էլ պարտադիր չէ: Ռեսուրսների սպառումը տեղի է ունենում ինքն իրեն: Իսկ դրա հետևում կանգնած է JAK/STAT ազդանշանային ուղին, որը բջջին հաղորդում է տեղեկություն՝ նրան շրջապատող հյուսվածքներից: Կարևորն այն է, որ գիտնականներն արդեն փորձարկել են JAK/STAT-ի ակտիվությունն արգելակող պրեպարատը: Այն օգտագործվում է քիմիաթերապիայի անցկացման համար: Իսկ հիմա գիտնականները փնտրում են նմանատիպ նյութ, որը կլինի ավելի քիչ թունավոր:
Օտտավայի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Ռուդնիկն ասում է, որ այս պրեպարատով բուժման արդյունքում ծեր կրծողների ցողունային բջիջները սկսել են գործել այնպես, կարծես օրգանիզմը երիտասարդացած լինի: Պրեպարատը թույլ է տալիս, որպեսզի ծեր կենդանիների մոտ ավելի արդյունավետորեն բուժվեն մկանային վնասվածքները և ձևավորվի նոր հյուսվածք: Սա կարևոր հայտնագործություն է դիստրոֆիայի արդյունքում մկանային ատրոֆիայով տառապող մարդկանց համար:
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ dnaindia.com