Սթրեսն օրգանիզմի ընդհանուր և առանձնահատուկ հարմարվողական ռեակցիան է զանազան արտաքին և ներքին ազդեցությունների նկատմամբ։ Առաջացման պատճառները բազմազան են։ Մարդը կարող է սեփական ձախողումներից անգամ հայտնվել սթրեսի մեջ: Սթրեսադիմացկունության մակարդակը պայմանավորված է անհատի տարիքից, տիպից, զգայուն լինելուց և այլն, չնայած, որ կան  մարդիկ, որ ավելի սթրեսադիմացկուն են և խնդիրներին փորձում են ավելի թեթև մոտեցում ցույցաբերել:

24-ժամյա լրատվական օրվա ցիկլի ընթացքում լրահոսին հետևելիս մարդը կարող է պարբերաբար լսել կամ կարդալ ամենատարբեր նորություններ, որոնք  առաջացնում են ինչպես դրական, այնպես էլ բացասական տրամադրվածություն, էմոցիաներ:

Արդյո՞ք կարող են նորությունները մարդու վրա բացասական ազդեցություն ունենալ և դառնալ սթրեսի առաջացման գործոն:

Իհարկե, կարևոր է տեղեկացված լինելը, սակայն այն լուրերը, որոնք վերաբերում են սպանությանը (երբեմն՝ առանձնակի դաժանությամբ), խուլիգանությանը, բռնաբարությանը, շորթմանը կամ այլ  հանցագործությունների, այն լուրերին, որոնք պարզապես խաղում են մարդու էմոցիոնալ ֆոնի վրա` առաջացնելով խղճի խայթ, կարող են հաղորդել անհանգստություն, հոգնածություն կամ անքնություն:
Հարկ է նշել, որ ի տարբերություն երիտասարդների, որոնք ավելի սթրեսադիմացկուն են,  մեծահասակները մեծ հակում ունեն սթրեսի մեջ ընկնելու:Դեյվիի հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հեռուստատեսային կամ առցանց մամուլի բացասական լուրերը նշանակալի տրամադրության փոփոխություն են առաջացնում, ինչին  հետևում են տխրությունն և անհանգստությունը:

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տրամադրության փոփոխությունը խթանում է հեռուստադիտողի անհատական անհանգստության առաջացումը նույնիսկ այն դեպքերում, երբ այդ մտահոգությունները ուղղակիորեն չեն համապատասխանում հեռարձակվող նորությունների պատմությանը», - ասել է հետազոտողը:

 


 


Աղբյուրը՝ http://time.com/