«Հայկական հակաքաղցկեղային լիգա» հասարակական կազմակերպությունը «Էրեբունի» եւ «Նաիրի» բժշկական կենտրոննների հետ համատեղ 2019թ.-ի դեկտեմբերի 14-ից 15-ը, Երևանում անցկացնելու են «ՎԱՀԱՆԱՁԵՎ ԳԵՂՁԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԴՊՐՈՑ» 2-րդ միջազգային ուսումնական դասընթացը:
Սա մեր տարածաշրջանում նման ուղղվածությամբ հերթական միջոցառումն է, որն այս տարի նվիրված է լինելու ժամանակակից ռադիոիզոտոպային բժշկությանը, նրա բուժման և ախտորոշման լայն հնարավորություններին: Դասախոսություններով հանդես կգան Հայաստանում և Ռուսաստանում վահանաձև գեղձի հիվանդություններով զբաղվող առաջատար մասնագետները:
Միջոցառումը նախատեսված է ոլորտի բոլոր մասնագետների համար, ովքեր իրականացնում են վահանաձև գեղձի հիվանդությունների ախտորոշում և բուժում (էնդոկրինոլոգներ, ուռուցքաբաններ, վիրաբույժներ, ճառագայթաբաններ, պաթոմորֆոլոգներ): «ՎԱՀԱՆԱՁԵՎ ԳԵՂՁԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԴՊՐՈՑ»-ը յուրահատուկ միջազգային հարթակ է ստեղծում՝ ուսուցման, անմիջական երկխոսության և մասնագետների միջև փորձի փոխանակման համար:
Նախնական գրանցումը պարտադիր է:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով:
Վայրը՝ Radisson Blu Hotel Yerevan (Ազատության պող. 2/2):
Բաժանորդագրվեք մեր Ֆեյսբուքյան էջին և հետևեք նորություններին:
Հարգանքով՝
«ՎԱՀԱՆԱՁԵՎ ԳԵՂՁԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԴՊՐՈՑ» ուսումնական դասընթացի տնօրեն
Հայկական հակաքաղցկեղային լիգայի փոխնախագահ
Արամ Գրիգորի Բադալյան