Նախատոնական օրերին շատ կարևոր է ճիշտ ընտրել ու պատրաստել տոնական սեղանի սնունդը: Doctors.am-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ Ֆիզիկական բժշկության և կուրորտաբանության գիտահետազոտական ինստիտուտի գաստրոէնտերոլոգ, սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը ներկայացրեց այն կանոնները, որոնց պետք է հետևել: «Ցանկալի է սնունդն ընտրել մինչ դեկտեմբերի 15-ը: Դա կօգնի խուսափել շտապ, չմտածված ու անպատրաստ առևտուր կատարելուց: Եթե նախօրորք գիտենք, ինչ է անհրաժեշտ, ավելորդ ոչինչ չենք գնում»,- նշեց նա:
Նրա խոսքով՝ Նոր տարվա առևտրի սխալն այն է, որ մարդիկ չափից շատ սնունդ են գնում, հետո ստիպված են լինում այդ ամեն ուտել: «Կարելի է սնուդը բաշխել օրերի՝ համաձայն հյուրերի քանակի: Ուտեստները կարելի է պատրաստել դեկտեմբերի կեսին՝ մսային ամեն ինչը դնել սառցախցիկը՝ պահպանելով համապատասխան ջերմասիճանում: Ընդեղենը, նույնպես, գնել չափավոր ու նախօրոք՝ դա ինչպես գումարի, այնպես էլ ժամանակի խնայողության տեսակյունից շատ հարմար է»,- կարծում է սննդաբանը:

Վարդանուշ Պետրոսյանի խոսքով՝ բանջարեղենն ու միրգը ճիշտ է գնել ավելի ուշ: Պետք չէ մոռանալ բանջարեղենի մասին՝ գազարը, կաղամբն ու բազուկը շատ օգտակար են: Քանի որ ձմռանը բանջարեղենն այնքան էլ շատ չէ, կարելի է օգտագործել նաև սառեցրած կամ չորցրած տարբերակը՝ չմոռանալով նաև թթուների մասին:

Բժիշկը կարևորեց արդեն պատրաստի սնունդի ջերմային ռեժիմի պահպանումը: «Ոչ մի ճաշատեսակ չպետք է մնա դրսում՝ մսեղենը, ավանդական խոզի բուդը, ձուկը, երշիկեղենը 2 ժամից ավելի չի կարելի թողնել ոչ համապատասխան ջերմաստիճանում, իսկ մնալու դեպքում՝ կրկնակի օգտագործելուց առաջ, դրանք պետք է ենթարկել ջերմային մշակման»,- ընգծեց նա:
Թթվասերով ու մայոնեզով պատրաստված, ինչպես նաև ձու, կաթնաշոռ ու սերուցք պարունակող աղցանները պետք է պատրաստել այնքան, որ անմիջապես օգտագործվի: Ինչ վերաբերում է քաղցրավենիքին՝ պետք է ուշադիր լինել կերեմներով խմորեղենի պահպանման պայմանների ու ժամկետների հարցում:

Ինչպես նշեց սննդաբանը, մարդիկ պետք է հիշեն, որ հին ու կասկածելի սնունդ օգտագործելը վտանգավոր է: «Հաճախ մարդիկ ափսոսում են իրենց ժամանակն ու ծախսած գումարը: Դրա համար անհրաժեշտ է նախօրոք հաշվարկել՝ որքան սնունդ է հարկավոր: Իսկ այն ինչ պետքական չէ՝ թափել»,-ասաց նա:

Վարդանուշ Պետրոսյանի խոսքով՝ տոնական օրերին սննդային թունավորումները պայմանավորված են հին ու փչացած սնունդ օգտագործելով: Փչացած սնունդից կարող է առաջանալ տոկսիկոզ, միկրոբներից՝ տոկսիկոինֆեկցիա: Հանդիպում են աղիքային տարբեր պաթոգեն միկրոբներ, որոնք կարող են բերել լուծի, թուլության, գլխացավի, սրտխառնոցի՝ փչացնելով տոնական տրամադրությունը:
Եթե կա լուծ, թուլություն ու ջերմություն, պետք չէ ինքնուրույն պայքարել դրա դեմ՝ այլ դիմել բժշկի: Առանց ջերմության ուղեկցվող այսպիսի ախտանիշների դեպքում, կարելի է կատարել ստամոսքի, աղիների լվացում, որոշ ժամանակ  օգտագործել թեթև սնունդ՝ մարսողկան համակարգը կարգավորելու նպատակով:

«Թող մարդիկ զգույշ լինեն՝ տոները վայելելու համար»,- ընգծեց սննդաբանը՝ շնորհավորելով բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը:


Հեղինակ՝ Մարգարիտա Մխիթարյան
Աղբյուր՝ Doctors.am
25 դեկտեմբերի, 2017