Կանայք, ովքեր տառապում են առավոտյան ինքնազգացողության վատացումից, հաճախ առավել առողջ հղիություն են ունենում՝ վիժման քիչ հավանականությամբ, գրում է The Thelegraph-ը: Առավոտյան սրտխառնոցը դրական է ազդում նաև պտղի ինտելեկտի վրա: Սակայն հետազոտողները նախազգուշացնում են, որ այս դրական ազդեցությունները չեն տարածվում չափազանց շատ փսխումներ ունեցող կանանց վրա:
Տորոնտոյի համալսարանի կանադացի գիտնականները հայտնաբերել են, որ այն կանայք, ովքեր հղիության ընթացքում չեն ունենում սրտխառնոց և փսխումներ, 3-10 անգամ առավել հաճախ են ունեցել վիժում հղիության առաջին երեք ամիսների ընթացքում՝ տոքսիկոզի ախտանշաններ ունեցող կանանց համեմատ: Այն երեխաները, ում մայրերը տառապել են առավոտյան վատ զգացողությունից, ունեն վաղաժամ ծնվելու, բնածին արատների և փոքր քաշով ծնվելու առավել փոքր ռիսկ: Իսկ IQ թեստի արդյունքներն այդ երեխաների մոտ ավելի բարձր էր:
Գիտնականները վերլուծել են տասը հետազոտությունների տվյալներ, որոնք կատարվել են հինգ երկրներում 1992-2012թթ. ընթացքում: Հետազոտությանը ընդհանուր առմամբ մասնակցել են 850 000 հղի կանայք: Հետազոտությամբ պարզվել է, որ սրտխառնոցով տառապող մայրերի մոտ վաղաժամ ծնունդ եղել է 6.4% դեպքերում, իսկ մնացածի մոտ այն կազմել է 9.5%: Վիժման հավանականությունը երեք անգամ ավելի մեծ է եղել այն կանանց մոտ, ովքեր չեն նշել առավոտյան վատ ինքնազգացողության մասին: Իսկ բնածին արատ ունենալու հավանականությունը կրճատվել է 80%-ից մինչև 30%-ի: Դրական ազդեցությունը հատկապես նկատելի է եղել 35 և ավելի բարձր տարիք ունեցող կանանց մոտ: Ենթադրաբար, առավելություններն առավել արտահայտված են եղել վատ ինքնազգացողության չափավոր և ծանր ձևերի դեպքում՝ թեթևի համեմատ:
Առաջատար հետազոտող Գիգեոն Կորենը ասում է,- «Առավոտյան արտահայտված վատ ինքնազգացողությունը բացասաբար է անդրադառնում կնոջ առողջության և կյանքի որակի վրա: Մեր արդյունքները ցույց են տալիս, որ այդչափ ծանր արտահայտված ախտանիշները դրական են անդրադառնում պտղի վրա: Այն կարող է պայմանավորված լինել տոքսիկոզի դեպքում առավել բարենպաստ հորմոնային ֆոնով. սակայն այս հիպոթեզը մինչ այժմ հաստատված չէ»:
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ meddaily.ru