Ապրիլի 27-ին «Արմենակ և Աննա Թադեոսեանների բժշկական կենտրոնի» բակում իրականացվեց ծառատունկի միջոցառում «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի աջակցությամբ և բանկի անձնակազմի մասնակցությամբ, որին ներկա էին և իրենց մասնակցությունը ունեցան կենտրոն հաճախող ֆիզիկական և մտավոր սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաները: Միջոցառման ընթացքում տնկվեց 73 ծառ, որոնք է՛լ ավելի կանաչապատ և հյուրընկալ կդարձնեն կենտրոնի բացօթյա ժամանցային գոտին: «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի կողմից տեղադրվեցին նաև արևային 2 ջրատաքացուցիչներ. լողավազանը կշահագործվի մայիս ամսից:
Հիշեցնենք, որ «Արմենակ և Աննա Թադեոսեանների բժշկական կենտրոնի» վերականգնողական ծառայությունները մատուցվում են բազմամասնագիտական թիմի անդամների համագործակցության շնորհիվ և հնարավորություն են տալիս սահմանափակ կարողություններով երեխաներին ստանալ համակարգված` բժշկահոգեբանամանկավարժական օգնություն:
Բացի անհատական աշխատանքներից, երեխաները մասնակցում են խմբային պարապմունքներին, որոնք անց են կացվում հարմարավետ, գեղեցիկ կահավորված խաղասենյակներում: