«Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է «Ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ հանրության իրազեկման »  ծրագիր ՀՀ  Նախագահի գործընկեր կազմակերպության ՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում:
 
 Ծրագրի նպատակն է.
1. առողջ և իրազեկ հասարակության ձևավորում,
2. ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ հասարակությանը լիարժեք և փաստարկված տեղեկատվության տրամադրում,
3. ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման  սահմանափակումների մասին Հայաստանի Հանրապետության   օրենքի վերաբերյալ հանրության տեղեկացվածության մակարդակի բարձրացում:
 
Ծրագրի շրջանակներում իրականացվելու է սոցիոլոգիական հետազոտություն, որը ուղված կլինի ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ ՀՀ բնակչության  ընկալումների բացահայտմանը:
 
Ծրագիրը մեկնարկում է հոկտեմբերի  30-ին և ավարտվում է դեկտեմբերի 6-ին:
Ծրագրի ավարտին նախատեսվում է ծրագրի ամփոփման շնորհանդես: