Եթե մարդու մոտ ախտորոշվել է ցրված սկլերոզ, ապա նա պետք է սահմանափի աղի օգտագործումը: Ինչպես ցույց է տվել Ռաուլ Կարեայի նյարդաբանական հետազոտությունների ինստիտուտը, աղի շատ և նույնիսկ բավարար օգտագործումը վատթարացնում է հիվանդության ընթացքը, գրում է The Toronto Sun պարբերականը:
Գիտնականները վերցրել են ցրված սկլերոզի ռեմիտացիոն ձև ունեցող 70 կամավորների արյան և մեզի նմուշները, որոնց միջոցով հնարավոր է հասկանալ աղի օգտագործման մակարդակը: Նմուշները վերցվել են ակտիվ հետազոտության ինն ամիսների ընթացքում երեք անգամ: Դրան հաջորդել է ուսումնասիրության երկամյա ժամկետը ( 2010-2012 թ.թ.): Կար նաև 55 հիվանդներից բաղկացած երկրորդ խումբը: Այն նույնպես տվել էր մեզի և արյան նմուշներ, սակայն 2013 թ. հունիս-հուլիս ամիսներին:
Միջին հաշվով աղի օգտագործումը կազմել է օրական 4 գրամ: Սակայն ընդհանուր առմամբ ցուցանիշները տարանջատվում էին 2 գրամից մինչև ավելի քան 4 գրամը: Համեմատելով ամենաքիչ աղ օգտագործած մարդկանց՝ միջին կամ շատ քանակությամբ աղ օգտագործողների հետ՝ գիտնականները աղի սննդաթերքի սիրահարների մոտ հայտնաբերել են հիվանդության ախտանշանների գրեթե չորս անգամ ավելի շատ վատթարացում:
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը` Doctors.am
Նյութը՝ torontosun.com