Մեզը շատ բան կարող է «պատմել» Ձեր առողջության մասին: Այնպես որ, չարժե անտեսել դրա գույնի, հոտի եւ այլ փոփոխությունները: Եթե մեզի մեջ առկա է արյուն, փրփուր, իսկ գույնն էլ անսովոր երանգ է ստացել, ուրեմն՝ ժամանակն է դիմելու բժիշկի:

Իսկ ինչպե՞ս մեզի միջոցով հասկանալ, որ Ձեր առողջության հետ մի բան այն չէ:

1. Արյուն մեզի մեջ

Եթե Ձեր մեզի մեջ արյուն եք նկատում, անմիջապես գնացեք բժիշկի: Սա կարող է խոսել ինչպես միանգամայն անմեղ պատճառների մասին (որոշ դեղամիջոցների ընդունում, ծանր ֆիզիկական վարժություններ), այնպես էլ ավելի լուրջ, ինչպես, օրինակ, երիկամների բորբոքման կամ միզապարկի քաղցկեղի մասին:

2. «Գունավոր մեզ»

Սննդամթերքի որոշ տեսակներ եւ որոշ դեղեր կարող են փոխել մեզի գույնը: Օրինակ, ճակնդեղը մեզը կարող է դարձնել կարմիր, ստեպղինը՝ նարնջագույն, ծնեբեկը՝ կանաչ: Քիմիաթերապիայի որոշ դեղամիջոցներ նույնպես կարող են մեզի գույնը փոխել դեպի նարնջագույն:

Սակայն երբեմն մեզի գույնի փոփոխությունը կարող է վկայել առողջական խնդրիների մասին, այնպես որ՝ անսովոր երանգի դեպքում խորհրդակցեք բժիշկի հետ:

3. Անսովոր հոտ

Ուտելիքը, վիտամինները, դեղերը կարող են ազդել նաեւ մեզի հոտի վրա: Օրինակ, որոշ մարդկանց մոտ ծնեբեկը մեզի հոտը կարող է փոխել՝ դարձնելով այն ամոնիակի հոտին մոտ: Մեզը կարող է ավելի ուժեղ հոտ ունենալ նաեւ բավարար քանակությամբ ջուր չխմելու արդյունքում կամ եթե օգտագործում եք վիտամին B-6: Սակայն առողջական որոշ խնդիրներ նույնպես կարող են ազդել դրա վրա: Օրինակ՝ շաքարային դիաբետ, միզապարկի, երիկամների ինֆեկցիաներ: Եթե մեզի հոտը փոխվել է եւ չի անցնում տեւական ժամանակ, դիմե ՛ք բժիշկի:

4. Փրփուրի առկայություն

Փրփուրով պատված մեզը վկայում է, որ դրա մեջ նորմայից շատ պրոտեիններ կան: Սա սովորաբար երիկամների խնդրի ամենավաղ ախտանիշներից է:

5. Այլ փոփոխություններ

Եթե մեզը սովորականից մուգ է, եւ Դուք այնքան հաճախ չեք միզում, որքան նախկինում, դա կարող է վկայել, որ Ձեր օրգանիզմը քիչ հեղուկ է ստանում: Մեզի սովորական թեստը ցույց կտա, թե որքան ջուր է պարունակվում դրա մեջ:


Աղբյուրը՝ Webmd.com