Մակգիայի համալսարանը հայտնաբերել է սպիտակուց, որը հանդիսանում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման կարևոր մարկեր: Դրա առկայությունը թույլ է տալիս ենթադրություն անել հիվանդության ոչ բարենպաստ ելքի մասին, հաղորդում է Ռեմեդիում պարբերականը: Եթե քաղցկեղը մետաստազավորվելու հակում ունի, ապա նրա բջիջները կորցնում են ադհեզիայի ունակությունը, որը բնորոշ է էպիթելի բջիջներին:  
 
Բջիջների համար ավելի է հեշտանում տեղաշարժը, ինչը նպաստում է քաղցկեղի տարածմանը և նոր ուռուցքների գոյացմանը: Եթե կրծքագեղձի քաղցկեղային բջիջներում առկա է բարձր խտությամբ  p66 Shc A սպիտակուցը, ապա մետստազներին նախորդող այսպես կոչված էպիթելիալ-մեզենխիմալ փոփոխությունը բարձրանում Է:
 
Հիվանդության ընթացքի կանխատեսման հնարավորությունը կարևոր է բուժման մարտավարության համար: Բարենպաստ կանխատեսման դեպքում կարելի է խուսափել ագրեսիվ քիմիոթերապիայից, որն ունի լուրջ կողմնակի ազդեցություններ: Բուժման նման ձևն անհրաժեշտ է քաղցկեղի հարաճող ընթացքի դեպքում, երբ քիմիոթերապիայի բացակայությունը կարող է հանգեցնել հիվանդի մահվանը:
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ remedium.ru