Doctors.am-ն առաջարկում է օգտագործել մթերքներ, որոնք այս շրւանում կարող են բարձրացնել ձեր իմունիտետը:

Բանանը հատկապես օգտակար է այն մարդկանց համար, որոնց օրգանիզմում կալիումի պակաս կա: Մեկ բանանը կարող է պարունակել 400 մգ կալիում, որն իր հերթին ամրացնում է սրտի մկանները, կարգավորում է սրտի աշխատանքը և պայքարում՝ արյան բարձր ճնշման դեմ:

Սմբուկը հարուստ է մի շարք օգտակար նյութերով: Օրինակ՝ դրա բաղադրության մեջ է մտնում անտոցիանինը, որը հզոր պրոֆիլակտիկ եւ պաշտպանիչ միջոց է հանդիսանում օրգանիզմի համար:

Սպանախը եւ կանաչեղենի այլ տեսակները մագնեզիումի հրաշալի աղբյուր են:
Մագնեզիումը մեծ դեր ունի օրգանիզմում կատարվող գործընթացներում:
Հոգնածությունը, մկանային ջղաձգումներն ու սրտի աշխատանքի հետ կապված խնդիրները կարող են վկայել այն մասին, որ Ձեր օրգանիզմը քիչ մագնեզիում է ստանում:

Ընկուզեղենը հիանալի առողջարար միջնուտեստ է: Այն հարուստ է օմեգա 3 ճարպաթթուով, անտիօքսիդանտներով: Սակայն աշխատեք օրական 10 հատից ավելի չուտել, հակառակ դեպքում՝ կալորիաները կկուտակվեն ավելորդ կիլոգրամների տեսքով:

Ոսպը հարուստ է սպիտակուցով, նաեւ քիչ քանակությամբ ճարպ է պարունակում, ինչի շնորհիվ կարող է փոխարինել մսամթերքին:

Եթե պրոտեինների կարիք ունեք, քինոան այն է, ինչ պետք է ձեզ: Ավելացրեք քինոան ձեր սիրելի ճաշատեսակների, սոուսների մեջ՝ դարձնելով դրանք ավելի առողջարար:

Կոճապղպեղը կարող է ժամանակի ընթացքում նվազեցնել մկանային ցավը:
Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ այն մարդիկ, որոնք մարզասրահում պարապելուց հետո կոճապղպեղ են օգտագործել, հաջորդ օրն ավելի քիչ մկանային ցավ են ունեցել:

Կանաչ լոբին հարուստ է մի շարք վիտամիններով

Շնորհիվ դրա մեջ պարունակվող բջջանյութի, ֆոլաթթվի, մագնիումի եւ կալիումի, կանաչ լոբին հանդիսանում է պրոֆիլակտիկ միջոց՝ ընդդեմ ինֆարկտի:

Գազարը հարուստ է բետակարոտինով եւ այլ անտիօքսիդանտներով, որոնք պաշտպանում են օրգանիզմը քաղցկեղից եւ ամրացնում սիրտ-անոթային համակարգը: 

Թուրինջը 90%-ով ջրից է բաղկացած: Այն հարուստ է վիտամին C-ով, որն ամրապնդում է իմունային համակարգը: Սակայն պետք է հիշել, որ որոշ դեղամիջոցներ ընդունելիս թուրինջ ուտելը հակացուցված է:

Բրոկոլին մեծ քանակությամբ վիտամիններ եւ հանքանյութեր է պարունակում 

Կալիումի, կալցիումի, ֆոսֆորի, նատրիումի, երկաթի պարունակությամբ այն երկու անգամ գերազանցում է ծաղկակաղամբին