Այդ ընթացքում վիրուսը դռան բռնակից հայտնվում է աշխատողների 60%-ի օրգանիզմում: Ախտահանող անձեռոցիկները և ձեռքերի կանոնավոր լվացումը վիրուսի հետագա տարածման կանխման լավագույն միջոցն է, գրում է The Daily Mail-ը:

Աշխատանքային օրվա սկզբում ամերիկացի հետազոտողները դռան բռնակի վրա տեղադրել են նորովիրուսին նման անվնաս մանրէներ: Յուրաքանչյուր երկու ժամը մեկ նրանք ստուգել են 60-100 ֆոմիտներ:  Ֆոմիտներն այն առարկաներն են, որոնց միջոցով վարակը կարող է փոխանցվել. դրանցից են, օրինակ՝ անջատիչները, կոճակները, սրճեփը, ծորակը կամ համակարգիչները: 2-4 ժամվա ընթացքում այդպիս առարկաների 40-60%-ն արդեն վարակված են եղել վիրուսով:
 
Այդպիսի վայրերում վիրուսները տարածվում են շատ արագ: Դրանց տարածումը կարելի է կանխել անվտանգության ամենասովորական միջոցների օգնությամբ: Լավ միջոց է հակաբակտերիալ անձեռոցիկները՝ ամոնիակի քառորդ միացության պարունակությամբ: Դրանք վիրուսների (օրինակ՝ նորովիրուսի) դեմ պայքարում նույնքան արդյունավետ են, որքան ձեռքերը լվանալը:  Դրանց օգտագործման դեպքում վարակման հավանականությունը նվազում է  80-99%-ով: 
 
2010 թ. կատարված նախորդ հետազոտությունը ցույց է տվել, որ հպումը տարբեր առարկաներին հանդիսանում է վիրուսի փոխանցման ամենաարագ միջոցը: Գրասենյակային աշխատողների ավելի քան 50%-ը վարակվել է վիրուսով վերելակի կոճակներին, համակարգչի ստեղնաշարին կամ հեռախոսի ապարատին դիպչելուց հետո:  «Մարդիկ հիմնականում մտածում են, որ մանրէները տարածվում են հազի և փռշտոցի միջոցով, սակայն մենք ապրում ենք կոճակների աշխարհում և մշտապես դիպչում ենք դրանց: Այդ առնչությամբ կարևոր է հիշել, որ հիվանդության դեպքում ավելի լավ է մնալ տանը» - ասում է հետազոտող Չարլզ Գերբը: 
 
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուը՝ Doctors.am
Նյութը՝ dailymail.co.uk