D վիտամինը շատ անհրաժեշտ է մեր օրգանիզմին, քանի որ այն ազդում է օրգանիզմի մի շարք գործընթացների վրա: Ամենից հաճախ այն խորհուրդ են տալիս խմել երեխաներին, հատկապես՝ ձմռանը, սակայն իրականում այս վիտամինի պակասորդը (դեֆիցիտ) տարածված է նաև մեծահասակների մոտ: Սակայն սա չի նշանակում, թե անհապաղ պետք է սկսել վիտամին D խմել:
Վիտամին D-ի պակասորդը վատ է անդրադառնում օրգանիզիմի վրա, ախտանշաններից են՝
- գերհոգնածությունը,
- ընդհանուր թուլությունը,
- ոսկրերում ցավը,
- հաճախակի հիվանդանալը և այլն:
Սակայն իրական պատկերը ցույց է տալիս միայն լաբորատոր քննությունը (հետազոտվող կենսանմուշը՝ երակային արյուն): Վիտամին D-ի ավելցուկը նույնպես հղի է վտանգներով. այն կարող է առաջացնել սուր ինտոքսիկացիա:
Ախտանիշներն են՝
- ախորժակի անկում,
- ծարավ,
- մաշկի չորություն,
- քնկոտություն,
- բարձր ճնշում,
- առիթմիա,
- հաճախամիզություն,
- բարձր գրգռվածություն,
- մկանային ցավ,
- լյարդի և մարսողական համակարգի հետ խնդիրներ և այլն:
Վիտամին D-ի նորման համարվում է 10000 ՄՄ-ը և նույնիսկ 20000 ՄՄ-ը՝ գերպակասորդի պայմաններում:
Կարևոր է հիշել, որ վիտամին D-ի չափաբաժինը պետք է նշանակվի միայն բժիշկի կողմից՝ համապատասխան քննության արդյունքների հիման վրա:
Ինչպե՞ս հասկանալ՝ ունեք վիտամին D-ի պակասորդ, թե՞ ոչ.
- 12 նգ/մլ-ից ցածր - արտահայտված պակասորդ,
- 12-30 նգ/մլ - պակասորդ,
- 30-50 նգ/մլ - անբավարարություն
- 50-80 նգ/մլ - օպտիմալ մակարդակ
- 100 նգ/մլ-ից ավելի՝ տոքսիկ ազդեցություն
Պրոֆիլակտիկ նպատակներով մեծահասակների համար վիտամին D-ի օրական չափաբաժինը կազմում է 5000 МЕ, մինչև 6 ամսական երեխաներինը՝ 800 МЕ-ից ոչ ավել, 6 ամսականից մինչև 1 տարեկան երեխաներինը՝ 800-1000 МЕ, 1-ից 4 տարեկաններինը՝ 2000 МЕ:
Այս չափաբաժինը գերազանցել՝ առանց արյան քննություն հանձնելու և բժիշկի ցուցման, վտանգավոր է, քանի որ կարող է տեղի ունենալ գերդոզավորում, իսկ գերդոզավորումը կարող է հյուսվածքներում կալցիումի ավելցուկի պատճառ դառնալ, ինչն էլ ժամանակի ընթացքում կնպաստի աթերոսկլերոզի, քարերի կուտակման, գլխացավերի առաջացման, տոքսիկ հեպատիտի և այլն:
Աղբյուրը՝ Doctors.am