Ընկերներին կամ ընտանիքի անդամներին դիմակ կրելու խնդրանքով դիմելը այնքան էլ հաճելի գործ չէ: Իսկ անծանոթներին նույն խնդրանքով դիմելը կարող է լուրջ մարտահրավեր լինել: 

Մասնագետները խորհուրդ են տալիս հեռու մնալ այն անձանցից, որոնք չեն կրում կամ ինչպես հարկն է չեն կրում պաշտպանիչ դիմակներ: 

Իրականում ոչ ոք չի սիրում, երբ իրեն ասում են՝ ինչ անել, այդ պատճառով էլ ամեն ինչ պետք է ասել մեղմ կերպով:

Մեկի ցանկություններին ու նախասիրություններին բռնանալը չի երաշխավորում ձեր պահանջի կատարումը: Այս սկզբունքը գործում է ոչ միայն դիմակների պարագայում:  

Ռիսկի դիմադրելու փոխարեն խորհուրդ է տրվում խուսափել տվյալ անձից և պահպանել ապահով հեռավորություն՝ նախապես համոզվելով, որ ինչպես հարկն է կրում եք ձեր դիմակը:

Այնուամենայնիվ, եթե անհնար է պահպանել հեռավորություն և դիմակ կրելու խնդրանքն անհրաժեշտ է բարձրաձայնել, դա պետք է անել չափազանց զգուշորեն: 

•    Եղեք քաղաքավարի և զուսպ
•    Շեշտեք, որ դա մասնագետների պահանջն է
•    Նշեք, որ դա նաև իր շահերից է բխում
•    Խնդրեք տվյալ տարածքի (խանութի) համար պատասխանատու մեկին հնչեցնել պահանջը

Եվ, ի վերջո, եթե դուք հայտնվել եք մի իրավիճակում, երբ չեք կարող վերահսկել ձեր շուրջը կատարվող ամեն ինչ, դուք դեռ ունեք ընտրություն՝ վերահսկելու ձեր սեփական գործողությունները: 

Երբ խանութում տեսնում եք, որ ինչ-որ մեկը դիմակը կրում է կզակի շուրջը, բարկանալու փոխարեն հեռացեք և խորը շնչեք: Ապա մի պահ ինքներդ ձեզ հարցրեք, թե ինչ կարող եք անել հենց հիմա՝ պաշտպանելու ձեզ և ձեր ընտանիքի անդամներին: Դուք կարող եք փոխել ձեր միտքը և պարզապես դուրս գալ խանութից:



Աղբյուրը՝ Cleveland Clinic