Լարինգիտը (կոկորդաբորբ) կոկորդի լորձաթաղանթի խրոնիկական բորբոքումն է, որը կարող է հանգեցնել ձայնի կորստի: Քրոնիկ լարինգիտը տևում է ավելի քան 3 շաբաթ: Պատճառները կարող են ներառել հիվանդություններ կամ ապրելակերպի որոշ գործոններ:
Լարինգիտը լինում է սուր կամ քրոնիկ է: Սուր լարինգիտը սովորաբար հայտնաբերվում է ավելի  արագ, որը տևում է գրեթե 1 շաբաթ: Դա, ընդհանուր առմամբ,կարող է անցնել առանց բժշկական միջամտության: Իսկ քրոնիկ լարինգիտը զարգանում է ավելի դանդաղ:

Պատճառներ

- Ձայնալարերի գերբեռնվածությունը (երգիչ. ուսուցիչ և այլն)
- Ոչ բարենպաստ արտաքին գործոններ (կլիմայական, մասնագիտական)

  • ձայնի գերլարում,

  • վարակ,

  • ծխախոտ,

  • ստերոիդ ներարկման դեղամիջոցներ,

  • ալկոհոլի ազդեցություն,

  • ազդեցություն քիմիական նյութերից և փոշուց, որոնք առաջացնում են գրգռվածություն,

Լարինգիտի առաջացման պատճառ կարող են դառնալ վիրուսային վարակները, գրիպը: Բակտերիալ և  սնկային վարակները նույնպես առաջացնում են սուր լարինգիտ:

Ախտանշաններ

Հիմնական ամենահաճախ հանդիպող նշանը ձայնի խռպոտությունն է, նաև ձայնի առաջացման ֆունկցիայի խանգարումները:

  • Արագ հոգնածություն,

  • Ավելցուկային լորձ,

  • Հազ,

  • Ջերմություն,

  • Ձայնի տեմբրի փոփոխություն,

  • Կուլ տալու ժամանակ ցավ կոկորդում,

Շատերի մոտ կարող է զարգանալ լարինգիտի այլ նախանշաներ, ինչպիսիք են գրիպը,մրսածությունը կամ տոնզիլիտը:  Սուր լարինգիտի դեպքում հիվանդները գանգատվում են կոկորդի չորությունից, քերծման զգացումից, սկզբում` չոր, այնուհետև խորխարտադրությամբ ուղեկցվող հազից: Ձայնը խռպոտում, կոշտանում կամ լրիվ խզվում է: Երբեմն լինում են գլխացավ, ջերմաստիճանի թեթևակի բարձրացում, կուլ տալիս` ցավի զգացողություն: 

 

Գոյություն ունի լարիգիտի տեսակներ

Խրոնիկական հիպերպլաստիկ / հիպերտրոֆիկ/ լարինգիտը բնութագրվում է կոկորդի լորձաթաղանթի սահմանափակ կամ տարածուն հիպերպլազիայով:

Խրոնիկական ատրոֆիկ լարինգիտը բնութագրվում է կոկորդի լորձաթաղանթի դիստրոֆիայով, որն ուղեկցվում է վերջինիս գունատությամբ, հյուծվածությամբ, նաև խիտ, մածուցիկ սեկրետի և չոր կեղևների առաջացմամբ: Հիվանդի հիմնական գանգատը տարբեր աստիճանի արտահայտված ձայնի խռպոտումն է, երբեմն աֆոնիա: Սրացման ժամանակ հիվանդին անհանգստացնում է քերոցի, կոկորդում օտար մարմնի զգացումը, երբեմն հազը՝ լորձային արտադրությամբ:

Բուժումը

Հիվանդության բուժման մասին զրուցեցինք օտորինոլարինգոլոգ Սիրանուշ Մկրտչյանի հետ: 

«Սուր կատարալ լարինգիտի բուժման մեջ մտնում է ձայնային ռեժիմի պահպանումը, այսինքն՝ խոսել ցածր և խիստ անհրաժեշտության դեպքում: Այնուհետև պետք է ուշադրություն դարձնել սննդակարգին, ապա դեղորայքային բուժմանը:  Չի կարելի բուժման ընթացքում շատ տաք կամ սառը, գրգռող սնունդ ( կծու, թթու, աղի), ալերգեններ օգտագործել: 
Օգտակար  են ինհալացիաները, որոնք նշանակվում են բժշկի կողմից: 
Հղիների դեպքում հակաբակտերիալ թերապիան պետք է զգուշորեն կատարել: Հղիների դեպքում հակաբակտերիալ թերապիան պետք է զգուշորեն կատարել: Ցանկալի չէ անտիբիոտիկների կիրառումը, քանի որ կարող է պտղի մոտ լսողության նվազում, խլություն առաջացնել: Այս դեպքում պետք է տեղային բուժում կատարել, օրինակ՝ ինհալացիաների միջոցով»:

 


Աղբյուրը՝ Doctors.am 
Հեղինակ՝ Սոնա Շահվերդյան