Բժշկական համազգեստը շատ երեխաների վախ է ներշնչում: Նրանք գիտեն, որ սպիտակ խալաթով անծանոթ անձը շուտով «ցավեցնելու է» իրենց: Այդ է պատճառը, որը շատ երեխաներ հրաժարվում են բժշկի այցելելուց, իսկ այցելելու դեպքում այն իսկական մղձավանջ է դառնում ինչպես ծնողի, այնպես էլ մանկաբույժի համար:

Իսկ ինչպե՞ս նվազեցնել երեխաների վախը ներարկիչների եւ բժշկական հետազոտությունների նկատմամբ: Ահա՛ մի քանի խորհուրդ.

1. Առաջին հերթին, եթե Դուք պլանավորում եք այցելել բժշկի, նախապատրաստեք երեխային՝ մանրամասն պատմելով սպասվող պրոցեդուրաների մասին:

2. Մի՛ ստեք: Այո՛, ներարկումը կարող է ցավոտ լինել, սրտի բաբախը լսելը՝ սառը, եւ ստելով երեխային, Դուք ավելի եք բարդացնում իրավիճակը` կորցնելով նրա վստահությունը:

3. Դուք կարող եք միասին խաղալու ընթացքում խաղալիքների եւ այլ առարկաների միջոցով ցույց տալ սպասվող պրոցեդուրաները: Այդպես երեխան ավելի պատկերավոր կհասկանա՛ թե ինչ է իրեն սպասվում:

4. Հետազոտությանը բերեք Ձեր երեխայի սիրելի խաղալիքը: Այս դեպքում բժիշկը կարող է նախ հետազոտել խաղալիքը, որպեսզի երեխան սեփական աչքով տեսնի, թե ինչպես է տեղի ունենում հետազոտությունը:

5. Հետազոտության ավարտին գրկեք Ձեր երեխային, գովեք նրա քաջությունը: 

6. Եվ, ամենակարեւորը, առօրյայում երեխային սաստելու համար մի՛ վախացրեք բժշկի այցով: «Խելոք մնա, թե չէ բժիշկը կգա եւ կսրսկի» արտահայտությունը հաճախակի կրկնելով՝ Դուք ինքներդ եք նպաստում երեխայի մոտ բժշկի հանդեպ վախի ձեւավորմանը:


Աղբյուրը՝ Parents.com