Մարտի 3-ը բժշկական օրացույցում հայտնի է որպես Լսողության պահպանման միջազգային օր:
Օրվա նպատակն է բարձրացնել մարդկանց իրազեկվածությունը լսողության խնդիրների եւ ականջի հիվանդությունների վերաբերյալ, ինչպես նաեւ նպաստել հասարակության մեջ լսողության կորուստ ունեցող անձանց ինտեգրմանը:
Լավ լսողությունը եւ հաղորդակցությունը կարեւոր են կյանքի յուրաքանչյուր փուլում:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, լսողության կորուստը կարելի է կանխել՝ ձեռնարկելով պրոֆիլակտիկ քայլեր, որոնցից են բարձր ձայնից պաշտպանվելը, ականջի պատշաճ խնամքը եւ պատվաստումները:
Լսողության կորստի ռիսկային խմբում գտնվող, ինչպես նաեւ արդեն իսկ լսողության կորուստ ունեցող մարդիկ պետք է պարբերաբար բուժզննում անցնեն:
Եղե՛ք առողջ եւ պահպանե՛ք լսողությունը:
Աղբյուրը՝ WHO