Մայիսի 31-ը Առանց ծխախոտի համաշխարհային օրն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) այս օրը նշանավորում է ծխախոտի բացասական ազդեցության մասին աշխարհի տարբեր անկյուններում տեղեկատվական արշավ իրականացնելով եւ կոչ անելով այլ կազամկերպությունների եւս պայքար ծավալել ընդդեմ ծխախոտի:

Ծխելը համարվում է առողջության համար լուրջ սպառնալիք: Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ յուրաքանչյուր տարի ծխախոտը 8 միլիոն մարդու մահվան պատճառ է դառնում, որից 1,2 միլիոնը՝ երկրորդային ծխի ազդեցությամբ: 

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, որոնք ծխել են դեռահաս տարիքում եւ 20 տարուց ավելի, 20-25 տարի ավելի վաղ են մահանում, քան նրանք, ովքեր երբեք չեն ծխել:

Եթե անհրաժեշտ միջոցառումներ չտարվեն, ապա 2030 թվականին ծխախոտի հետեւանքով մահերի թիվը կարող է գերազանցել 8 միլիոնը: 

Ծխախոտի ծուխը ավելի քան 4000 քիմիական նյութեր է պարունակում, որոնցից մոտ 250-ը հայտնի են որպես վնասակար, իսկ 50-ից ավելին կոնցերոգեն են:

Ծխախոտի ծխի անվտանգ չափաբաժին գոյություն չունի:

Ծխախոտից հրաժարվելը հեշտ չէ, սակայն եթե մարդն իր մեջ ուժ է գտնում, ապա դա կարող է նպաստել մի շարք հիվանդությունների ռիսկի նվազեցմանը: Օրինակ՝ սրտի կաթվածից հետո չծխելը 50%-ով նվազեցնում է երկրորդ կաթվածի հավանականությունը:

Բացի այդ, ծխախոտից հրաժարվելը նվազեցնում է իմպոտենցիայի, հղիանալու հետ կապված խնդիրների, վաղաժամ ծննդաբերության կամ վիժման ռիսկերը:

 


Աղբյուրը՝ Doctors.am