Մարտի 4-ը Ճարպակալման դեմ պայքարի միջազգային օրն է:

Ճարպակալումը քրոնիկական, գենետիկական հիվանդություն է, որի հիմքում ընկած է ավելցուկային ճարպերի կուտակումը օրգանիզմում:

Ճարպակալումը նպաստում է մի շարք հիվանդությունների առաջացման, ինչպիսիք են, օրինակ`

  • շաքարախտը,
  • լեղաքարային հիվանդությունը,
  • աթերոսկլերոզը,
  • հիպերտոնիան,
  • սրտամկանի ինֆարկտը:

Ինչպե՞ս հասկանալ՝ արդյոք Ձեզ մոտ առկա է ճարպակալում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից միջազգային չափանիշ է դարձել բանաձեւը, որով որոշվում է մարմնի զանգվածի ինդեքսը (BMI):

Այն որոշելու համար քաշը բաժանում ենք հասակի քառակուսու վրա: Օրինակ, եթե Ձեր քաշը 85 կգ է, հասակը՝ 165 սմ, ապա մարմնի զանգվածի ինդեքսը հաշվարկվում է հետեւյալ կերպ՝ 85: (1,65 × 1,65) = 31,2: Ստացված թիվն էլ հենց կհուշի Ձեզ՝ արդյոք ունեք ճարպակալում, թե ոչ:

Եվ այսպես, եթե հաշվարկի արդյունքում BMI ցուցանիշը կազմել է՝

25-30 -  ունեք ավելորդ քաշ
30-35 - 1-ին կարգի ճարպակալում
35-40 - 2-րդ կարգի ճարպակալում
40-45 -  3-րդ կարգի ճարպակալում
45 եւ բարձր - մորբիդ ճարպակալում ( կյանքի համար խիստ վտանգավոր):



Աղբյուրը՝ Doctors.am