Բարձրաձայնել տեսողական խանգարումների և տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց վերականգնման տարբերակների մասին․ ահա, թե ինչ նպատակ ունի տեսողության համաշխարհային օրը։

Այն նշվում է ամեն տարի հոկտեմբերի երկրորդ հինգշաբթի օրը Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ։

Տեսողության համաշխարհային օրը ևս մեկ հրաշալի առիթ է, որ խոսենք այն դեպքերի մասին, երբ պետք է դիմել ակնաբույժին։

Ներկայացնում ենք 10-ը ամենահաճախ հանդիպող ախտանշանները, որոնք կհուշեն Ձեզ այդ մասին՝ 

  • հեռու կամ մոտ պատկերները տեսնելու դժվարություն,
  • ցավ կամ անհարմարության զգացում,
  • երկարատև կամ ուժեղ աչքերի կարմրածություն,
  • արցունքահոսություն,
  • աչքերի չորություն,
  • աչքերում օտար մարմնի զգացում,
  • լույսի հանդեպ աչքերի գերզգայունություն,
  • երկարատև կամ ուժեղ քորի զգացում,
  • աչքի վնասվածք,
  • սև բծեր կամ կայծեր տեսադաշտում, տեսողությունը փակող մշուշ։

 Եթե Ձեզ մոտ առկա է հետևյալ ախտանշաններից թեկուզ մեկը, ապա խորհուրդ ենք տալիս դիմել ակնաբույժի օգնությանը։ Ի դեպ, մեր կայքում կարող եք գտնել բազմաթիվ ակնաբույժների, ծանոթանալ նրանց աշխատանքային գործունեությանը և ստանալ կոնտակտային տվյալներ։