Արդեն 4-րդ տարին է, որ Երևանում գործում է գերմանական ամենաժամանակակից ատամնաբուժական սարքավորումներով և ախտորոշման թվային տեխնոլոգիաներով հագեցած ՛՛Yerevan Dental Clinic՛՛ ստոմատոլոգիական կենտրոնը։
Այստեղ բուժառուները կարող են ստանալ ցանկացած տիպի ստոմատոլոգիական աջակցություն ամբողջ ծավալով` սկսած մանրամասն ախտորոշումից և պլանավորումից մինչև ատամների բուժում առաջատար հիգիենտիստների, թերապևտների, օրթոպեդների, վիրաբույժների, օրթոդոնտիստների, իմպլանտոլոգների և ատամնատեխնիկների կողմից:
«Կլինիկայի հետ իմ համագործակցությունը սկսվել է գրեթե հիմնադրումից։ Շատ եմ կարևորում, որ այստեղ կարողանում ենք որակյալ աշխատանք ապահովել, մշտապես հետևել համաշխարհային միտումներին և կիրառել դրանք։
Իհարկե, այս ամենի իրականացման հարցում մեծ նշանակություն ունի նաև ընդհանուր դրական միջավայրը։
Մեզ դիմելով բուժառուները առաջին հերթին ստանում են հոգատար վերբերմունք։ Շատերը մեզ մոտ գալիս են նախկինում ունեցած վատ փորձով, որն էլ առաջացրել է վախեր, հետևապես մենք փորձում ենք վստահելի հարաբերություններ ստեղծել, ուշադիր ու հետևողական լինել ամեն դետալի հանդեպ, ինչն էլ բերում է գոհունակության»,-մեզ հետ զրույցում նշում է կենտրոնի ստոմատոլոգ-օրթոպեդ Միհրան Կարապետյանը։
Կենտրոնի մեկ այլ մասնագետ դիմածնոտային վիրաբույժ, ընտանեկան ստոմատոլոգ Լիլիթ Թորոսյանը նշում է, որ աշխատանքի կազմակերպումը էլ ավելի է հեշտանում տեխնիկական հագեցվածության շնորհիվ․
«Կենտրունում առկա է համակարգչային տոմոգրաֆ, ինչը հնարավորություն է տալիս տեղում վերջնական ախտորոշում իրականացնել, այսինքն բուժառուն ստիպված չէ մի կենտրոնից մյուսը գնալ և ժամանակ կորցնել։ Սա մեր կարևոր առավելություններից է։ Մեր բուժառուները կարող են օգտվել նաև ZOOM 4 սպիտակեցումից, որը ատամների պրոֆեսիոնալ սպիտակեցման ամենաժամանակակից և ամենաանվնաս մեթոդն է»։
՛՛Yerevan Dental Clinic՛՛-ը իր հետագա գործունեության ընթացքում ևս կշարունակի մշտապես լինել բուժառուների կողքին, էլ ավելի զարգանալ և ապահովել բարձրակարգ ստոմատոլոգիական ծառայություններ։