Բժշկական անկախ խորհրդատվություն իրականացնող ՍԻՈՒՆ ընկերությունը բժիշկներին և կլինիկաների ղեկավարներին առաջարկում է օգտվել շահավետ և Հայաստանի համար նորարարական մեթոդից: Դիմեք խորհրդատուի օգնությանն ու ստանացեք ինժեներական և մասնագիտական կարծիք, ինչպես սարքերի տեղադրման և օգտագործման, այնպես էլ գնվող սարքի տեխնիկական հնարավորությունների և նպատակահարմարության մասին:
Խնայելով ժամանակը, նյարդերն ու գումարը, ստանալով ավելին ու ամենան. ՍԻՈՒՆ-ն առաջարկում է գնվող սարքը առավելագույնս հարմարեցնել ձեր կլինիկայի և հաճախորդների պահանջներին:
Նոր առաջարկով, մեծ զեղչով և բացառիկ հնարավորությամբ` այս անգամ ՍԻՈՒՆ ընկերությունը հրավիրում է բոլոր ստոմատոլոգների ուշադրությունը. NewTom GiANO ստոմատոլոգիական կոնաձև ճառագայթումով համակարգչային տոմոգրաֆը մինչև սեպտեմբերի վերջ կարելի է ձեռք բերել բացառիկ զեղչով և երկու տարվա գործարանային երաշխիքով:
The NewTom 9000-ը առաջին Cone Beam համակարգն է աշխարհում և ստեղծվել է 1996թ.-ին: Մենք հավաքել ենք սարքի ամենակարևոր և էական հատկանիշները և առաջարկում ենք ծանոթանալ և տեղեկանալNewTom ապրանքանիշի և Cone Beam տեխնոլոգիայով աշխատող բոլոր ռենտգեն սարքերի նախահոր հետ:
2D տեխնոլոգիան
Ստոմատոլոգիական 2D թվային ռադիոգրաֆիան ստեղծվել է, որպեսզի տեսանելի դարձնի վերին և ստորին ծնոտները՝ իրենց ատամներով, հայմորյան և քթի խոռոչները, ՔՍԾՀ-ը: Դա հնարավորություն է տալիս հայտնաբերել և գնահատել ստոմատոլոգիական ամենատարբեր հիվանդություններ: Առավելությունները հետևյալն են՝ համապատկերային ռադիոգրաֆները կարող են ընդգրկել մեծ տարածություն, տալ անատոմիական երկկողմանի պատկեր և պացիենտին ենթարկել մինիմալ դոզայով ճառագայթման: NewTom GiANO-ն առաջարկում է երկու տեսակի համապատկերային հետազոտություն՝ Eco ռեժիմ, որը փոքրացնում է սկանավորման և ճառագայթման ժամանակահատվածը, և HiRes ռեժիմ, որն ավելացնում է պատկերի կոնտրաստությունը և պարզությունը:
Ավելի լայն ֆոկուսային փողրակ և կատարելագործված կինեմատիկա
Ֆոկուսային փողրակը հատուկ թեք հարմարանք է, որտեղ պետք է հպել դիմածնոտային օրգաններին, որպեսզի ստացվի հստակ և որակյալ պատկեր: Լայն ֆոկուսը հնարավորություն է տալիս հեշտությամբ դիրքավորել սարքը: NewTom GiANO-ն օժտված է համաժամյա կինեմատիկայով, որը բաղկացած է մեկ պտտական և երկու միաժամանակյա շրջադարձային շարժումներից: Դա ապահովում է կայուն խոշորացում բոլոր պրոյեկցիաներով՝ ստեղծելով հուսալի ախտորոշիչ պատկեր: Այն ունի 2D շարժական սենսոր և բարձրորակ պատկերի ստացման հնարավորություն:
CONE BEAM. Կոնաձև ճառագայթման տեխնոլոգիա
Այն կիրառում է նեղ հովհարաձև ճառագայթ, որը պտտվում է պացիենտի շուրջը՝ տալով բարակ առանցքային շերտեր: Ամբողջական անատոմիական պատկեր ստանալու համար անհրաժեշտ են բազմաթիվ շերտեր: Հետևաբար ավանդական ՀՏ-ն տալիս է ճառագայթման բարձր դոզա և պտույտների միջև մնում է բաց թողնված ինֆորմացիա: Cone Beam 3D սկանավորման համար կիրառվում է միայն մեկ պտույտ, ինչը թույլ չի տալիս կորցնել ինֆորմացիան և համեմատաբար ավելի քիչ է դարձնում ճառագայթման դոզան:
Լայն տեսադաշտ, բազմաթիվ տեսադաշտեր (ՏԴ)
Սկաների ՏԴ-ն որոշում է, թե որքան մեծ կլինի տեսանելի անատոմիական հատվածը: NewTom GiANO-ի մեծ ՏԴ-ը հնարավորություն է տալիս սկանավորել մեծ անատոմիական հատվածներ (օր.՝ երկու ծնոտները, անատոմիական փոքր գործողությունները, դիմածնոտային խոռոչների հիվանդությունները և այլն): Նույնիսկ այս դեպքերում NewTom GiANO սարքն ունի տարբեր դոզավորման արձանագրություն, ինչն ուղղված է նվազեցնելու դոզան:
SafeBeam™ տեխնոլոգիան ավտոմատ դոզավորման համար
Միայն NewTom Cone Beam համակարգն է օժտված SafeBeam™ տեխնոլոգիայով, որը համարվում է ամենաանվտանգը պացիենտների և անձնակազմի համար: SafeBeam™-ը ավտոմատ հարմարեցնում է ճառագայթման դոզան՝ սկանավորվող հատվածի խտությանը համապատասխան: Այս տեխնոլոգիան կիրառում է միլիվայրկյանների տևողությամբ պարբերական ընդհատվող ճառագայթումներ: NewTom GiANO-ն ունի ռենտգեն լարման և հոսանքի համապատասխանեցման լայն սահմաններ (kV 60-90 և mA=1-10). դրա շնորհիվ նկարի որակը միշտ մնում է հաստատուն՝ անկախ հյուսվածքի չափերից և խտությունից:
Պացիենտի հարմարավետություն
NewTom բոլոր համասարքերը շատ հարմարավետ են պացիենտի համար և միաժամանակ սահմանափակում են նրա շարժումները, որպեսզի դրանք պատկերի որակի վրա չանդրադառնան: NewTom նկարներն ապահովում են գանգի անատոմիական հատվածների աննախադեպ տեսանելիություն, ինչը բերում է առավել ճշգրիտ ախտորոշման և բուժման պլանավորման:
NewTom NNT analysis software
NewTom NNT analysis software հիանալի լուծում է 2D and 3D նկարահանման համար: NNT հնարավոևություն է տալիս ստեղծել տարբեր 2D and 3D պատկերներ 16 bit grey-scale ռեժիմում և պատկերը պատրաստ է լինում մի քանի վայրկյանում: Նկարները կարելի է ստանալ թվայնացված, թղթի, ժապավենի վրա կամ pdf ֆայլով:
Տարբեր software հավելվածներ հնարավորություն են տալիս ստեղծել իրական մոդելներ, որոնք կարող են տեղադրվել սկանավորման միջոցով ստացված պատկերների վրա:
NewTom Implant Planning (իմպլանտացիայի պլանավորում)
NewTom Implant Planning-ը software փաթեթ է, որը հնարավորություն է տալիս ստեղծել իմպլանտացիոն 3D նմանակ: Ծրագիրը կարող է նմանակել իմպլանտների տեղադրումը 2D և 3D մոդելների վրա, ճանաչել ստործնոտային խողովակը՝ ստեղծելով ոսկրային մոդելի համապատկերային հատույթ: Այն ցուց է տալիս նաև ոսկրի 3D մոդելը և որոշում է ոսկրի խտությունը: The NewTom Implant Planning-ը օգնում է իմպլանտացիան պլանավորել ավելի արագ, ապահով և արդյունավետ:
Օրթոդոնտիա
Ի շնորհիվ 3D ունակության Cone Beam (CBCT) ճառագայթը ստեղծում է տարբեր պատկերներ՝ ներառյալ համապատկերային, ցեֆալոմետրիկ և 3D պատկերներ, որոնք իդեալական են օրթոդոնտիկ և գեղագիտական միջամտությունների, ինչպես նաև ավելի բարդ հիվանդությունների բուժման համար: 3D պատկերների վրա հստակ երևում են բոլոր մանրամասները, ինչպես օրինակ այտոսկրը և ատամների արմատները:
Էնդոդոնտիա-Պերիօդոնտ
Կոնկրետ միջամտություններ իրականացնելու համար (օր.՝ ատամի կոտրվածքի բուժում, մանդիբուլյար խողովակի և շրջակա հյուսվածքի բուժում) էնդոդոնտիկ և պերիօդոնտի մասնագետներին անհրաժեշտ են խիստ բարձր որակի պատկերներ, որոնք հնարավորություն կտան տեսնելու բոլոր մանրամասները: Հետազոտվող հատվածի մանրակրկիտ զննման ժամանակ օգտատերը կհամոզվի, որ սարքը հնարավորինս քիչ ինվազիվ է և շատ հարմարավետ:
Քունքստործնոտային հոդի զննում
Սարքը ՔՍԾՀ-ի զննումը բարձրացնում է նոր մակարդակի վրա: Միայն մեկ սկանավորումը բավական է, որպեսզի սագիտալ և պսակային հարթություններից ստացված պատկերները հատվեն և տեսանելի դառնան հոդային տարածությունն ու այնտեղ առկա խնդիրները: 3D պատկերը կարող է ամբողջական ինֆորմացիա տալ ՔՍԾՀ-ի և ողնաշարի պարանոցային հատվածի մասին: Լայն համապատկերային նկարը հստակ ցույց է տալիս հոդագլխիկի և ստորին ծնոտի ճյուղի միջև տարբերությունը, ինչպես նաև առկա այլ խնդիրները:
Դիմածնոտային վիրաբուժություն
Ստոմատոլոգիայի այս ճյուղը գործ ունի տարբեր կարծր և փափուկ հյուսվածքների հետ: NewTom սարքով սկանավորումը ցույց է տալիս այնպիսի մանրամասներ, ինչպիսիք են՝ կոտրվածքները, ոսկրի խտությունն ու խորությունը, արմատի ձևն ու թեքությունը: Ավելին, հետվիրահատական սկանավորման դեպքում ոչ մի մետաղական էլեմենտ չի խոչնդոտի պատկերի որակին: Քանի որ ճառագայթների մեծ քանակի անհրաժեշտություն չկա, ապա ցրման ազդեցությունը համարյա գոյություն չունի:
Ցեֆալոմետրիկ ռադիգրաֆներ
Ցեֆալոմետրիկ ռադիոգրաֆները կիրառվում են ատամների, ծնոտների և փափուկ հյուսվածքների միջև հարաբերությունն ուսումնասիրելու նպատակով: Մեկ ճառագայթումով արված նկարը հնարավորություն է տալիս ախտորոշել դիմային շրջանի աճի անոմալիաները, ատամների և ծնոտների կոտրվածքներն ու վնասվածքները, ինֆորմացիա ստանալ մալօկլյուզիաների մասին և չափել ատամները: NewTom GiANO-ի միջոցով ստացված պատկերների որակը թույլ է տալիս մասնագետին կազմակերպել ճշգրիտ և անվնաս օրթոդոնտիկ բուժում:
Աղբյուրը` Doctors.am