Դուպլեքս սքանավորումն ուլտրաձայնային հետազոտություն է‚ որի ընթացքում ստանում ենք արյունատար անոթների, նրա շրջակա հյուսվածքների սոնոգրաֆիկ պատկերը և անոթներում արյան հոսքը։
Դուպլեքս սկանավորումն իր մեջ ներառում է ինչպես գունային դոպլեր նկարահանում, այնպես էլ սպեկտրալ դոպլեր վերլուծություն
Անոթների ոչ ինվազիվ հետազոտման այս մեթոդը հնարավորություն է տալիս գնահատել արյան շրջանառության ցուցանիշները, երակային և զարկերակային անոթների անցանելիությունը, նեղացումների աստիճանները, անոթների պատի վիճակը,, աթերոսկլերոտիկ վահանիկների և թրոմբների առկայությունը‚ երակների փականների վիճակը։
Տվյալ հետազոտությունն իր տեսակով բացարձակապես անվտանգ է և անցավ, քանի որ կիրառվող սարքավորումը չի ենթադրում իոնացնող՝ ռենտգեն ճառագայթներ, այդ պատճառով հետազոտվողի՝ ճառագայթվելու հավանականությունն իսպառ բացակայում է: Հետազոտության տևողությունը 15-30 րոպե է
Ո՞րն է դոպլերոգրաֆիայի և դուպլեքս սքանավորման տարբերությունը։
Դոպլերոգրաֆիան ավելի պարզ հետազոտություն է‚ որի հիմքում Դոպլերի էֆֆեկտն է‚ ինչը հնարավորություն է տալիս գրանցել միայն արյան հոսքն` առանց անոթի անմիջական տեսանելիության․ այլ կերպ ասած` այն կոչվում է «կույր» դոպլեր։ Իսկ դուպլեքսը կամ տրիպլեքսն ավելի բարդ ախտորոշիչ մեթոդ է` համալրում է B ռեժիմ‚ դոպլեր էֆֆեկտ եւ գունային դոպլեր ռեժիմ։ Վերջինս հնարավորություն է տալիս ախտորոշել այն վիճակները‚ որոնք դեռևս չեն առաջացրել հեմոդինամիկ շեղումներ։
Կա՞ն հակացուցումներ։
Հակացուցումներ առայսօր չկան։
Պարանոցի անոթների «էքստրակրանիալ» դուպլեքս հետազոտության ցուցումներն են`
- ուղեղային արյան շրջանառության սուր անբավարարություն,
- ինսուլտներ,
- գլխացավ,
- աղմուկ ականջներում,
- գլխապտույտ,
- գիտակցության խանգարումներ,
- վերջույթների միակողմանի թմրածության զգացումներ,
- խոսքի խանգարումներ,
- արյան մեջ խոլեստերինի, տրիգլիցերիդների բարձր մակարդակ,
- պարանոցի շրջանում պուլսացող գոյացության առկայություն,
- ստորին վերջույթների անոթների, սրտի կորոնար անոթների աթերոսկլերոզ,
- ինֆարկտ,
- շաքարային դիաբետ,
- երիկամային քրոնիկ անբավարարություն,
- պարանոցի շրջանի երկարատև անհասկանալի ցավեր,
- անոթային վիրահատություններ,
- պրոֆիլակտիկ նպատակով:
Վերին և ստորին վերջույթների դուպլեքս հետազոտության ցուցումներն են՝
- վերջույթների սուր կամ քրոնիկ այտուցներ,
- ոտքի վրա առաջացած երակների ուղղությամբ անհասկանալի կարմիր, ցավոտ օջախներ,
- մկանային ցավեր սրունքներում,
- ոտքի վրա երևացող լայնացած երակներ,
- ոտքի տարբեր հատվածներում շոշափվող գոյացություններ,
- քայլելու ժամանակ սրունքի կամ ազդրերի շրջանում առաջացող ցավեր,
- շաքարային դիաբետի առկայության դեպքում անոթների ախտահարման աստիճանը գնահատելու համար,
- անոթային վիրահատություններից կամ անոթների վրա կատարած միջամտություններից հետո:
Որովայնի անոթների դուպլեքս հետազոտության ցուցումներն են՝
- զարկերակային ճնշման բարձրացում կամ իջեցում,
- ծխող, 55 տարեկանից բարձր տղամարդիկ,
- որովայնում անհայտ ծագման ցավերի առկայություն
- անցողիկ կաղության առաջացու։