Վերջին շրջանում՝ կորոնավիրուսով պայմանավորված, շատ ենք լսում ցինկի կարևորության, օգտակարության մասին, իսկ կորոնավիրուսի դեմ պայքարելու նպատակով բժիշկները դեղատոմսում անպայման ներառում են այն: Եկեք հասկանանք՝ որն է դրա պատճառը:

Ցինկ (լատ.՝ Zincum), քիմիական տարր է, որի նշանն է Zn, տարրերի պարբերական համակարգի պարբերության, 2-րդ խմբի տարր է։  Ցինկը անօրգանական նյութ է և շատ օգտակար է մեր օրգանիզմի համար:

Այն կարևոր է իմումանյին համակարգի, վերքերի ապաքինման, արյան մակարդելիության, վահանաձև գեղձի գործունեության, համի և հոտի զգացողությունների համար:

Այն օգտակար է հղիության ժամանակ, նպաստում է պտղի նորմալ աճին: Նաև բուժում է էկզեման, հիանալի դեղամիջոց է հավկուրության, ախորժակի անկման, մրսածության, աչքերի տեսողության  խանգարման դեպքում: 

 

Օրգանիզմում ցինկի պակասի դեպքում առաջանում են հետևյալ հիվանդությունները`

  • Աճի դանդաղեցում, 
  • Արյան ցածր ճնշում,
  • Ոսկրերի աճի դանդաղեցում,
  • Ախորժակի կորուստ,
  • Համի և հոտի զգացողության կորուստ,
  • Դեպրեսիա, չոր մաշկ,
  • Քաշի կորուստ, 
  • Գունատ մաշկ, 
  • Աղիների թուլություն, 
  • Մազաթափություն,
  • Հոգնածություն, 
  • Եղունգների վրա սպիտակ բծերի առկայություն:

Ցինկ պարունակող սննդամթերքներն են` միս,  ոստրե, շաղգամ, սիսեռ, վարսակ, գետնանուշ, նուշ, ձավարեղեն, դդմի կորիզներ, կոճապղպեղ, ընկույզ:


*Ցինկի օրական խորհուրդ տրվող քանակը  կանանց համար 8 մգ է, իսկ տղամարդկանց համար՝ 11 մգ:


Աղբյուրը՝ Doctors.am