«Բարի խնամք» ծառայությունը ստեղծվել է Ձեր տարեց հարազատների խնամքի գործընթացը ավելի հեշտ ու թեթև դարձնելու համար։

Կազմակերպության հիմնական նպատակն է մասնագիտական և որակյալ խնամքի ծառայություն տրամադրել տարեց և առողջական խնդիրներ ունեցող անձանց, ինչպես տնային, այնպես էլ հիվանդանոցային պայմաններում:

«Բարի խնամք»փորձառու մասնագետները տիրապետում են բոլոր անհրաժեշտ հմտություններին։ Նրանք հիվանդների նկատմամբ ցուցաբերում են բավարար ուշադրություն, ընդունակ են կատարել բազմաբնույթ առաջադրանքներ,  պատրաստ են լինել Ձեր հիվանդի կողքին 1-24ժ․։

Բացի արհեստավարժ մասնագետ լինելուց, մեր խնամակալները նաև կարողանում են հոգեպես աջակցել և կարեկցել։ Նրանք լավ գիտեն, որ տարեցները փոխըմբռնման կարիք ունեն, ուստի մեծ ուշադրություն են հատկացնում նաև շփմանը, կարող են կարդալ գիրք կամ թերթ, խոսել չեզոք թեմաների մասին:

 

«Բարի խնամք» առաջարկում է տնային խնամքի ծառայություն, որը  ներառում է՝

  • կերակրում, նաև սննդի պատրաստում,
  • անձնական և. մասնակի հիգիենա,
  • տան մաքրություն,
  • դեղերի ժամանակին տրամադրում,
  • հետաքրքիր ժամանց (ընթերցանություն, զրույց, խաղեր և այլն),
  • անհրաժեշտության դեպքում զբոսանք,
  • ընկերակցի և տնային օգնականի ծառայություն,
  • հետվիրահատական խնամք,
  • տարբեր առողջական խնդիրներ ունեցող տարեցների խնամք,
  • տարեցների երկարաժամկետ խնամք։

Ընտրելով «Բարի խնամք»-ի ծառայությունները՝ Դուք ընտրում եք լավագույն խնամքի տարբերակը Ձեր հարազատի համար։

Բոլոր մանրամասների համար կարող եք զանգահարել՝ 077 701 317 (նաև Whatsapp,Viber)։